Գերմանիայի արդարադատության նախարար և սպառողների իրավունքների պաշտպան Հեյկո Մաասը լրատվամիջոցներին հայտնել է, որ բազմաթիվ սպառնալիքներ է ստանում։ Նախարարի խոսքերով՝ իրեն սպառնացել են նույնիս սպանել։ Այս մասին տեղեկացնում է գերմանական Zeit-ը։
Նախարարը ներկայացրել է այս թեմայի վերաբերյալ որոշ մանրամասներ. «Ինչ-որ մեկը նույնիսկ 9 միլիմետր տրամաչափով փամփուշտ է ուղարկել իմ անձնական բնակարանի փոստային հասցեով»։ Նախարարի խոսքերով՝ ստացվող սպառնալիքներում նշվում է նաև այն վայրը, ժամը և տեղը, երբ պետք է իրագործվեն այդ սպառնալիքները։
Նախարարն ասել է, որ իրեն սպառնացողներն աջ գաղափարախոսության հետևորդներն են և ավելացրել, որ նման ճանապարհով անհնար է խոչընդոտել իր քաղաքական գործունեությունը։