Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան. «Գերմանիան, փաստորեն, վկայում է իր աչքով տեսած ցեղասպանությունը». «Անկախ»

Հունիս 05,2016 17:14

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, մեկնաբանելով Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը, նշել է. «Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը սովորական երևույթ չէ: Դա Գերմանիան է` Եվրոպայի հզորագույն պետությունը, մյուս կողմից, սա պարզապես ճանաչում չէ, սա նաև վկայություն է: Եթե Ֆրանսիան, Ռուսաստանը ճանաչում են, նրանք երկրներ են, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մի կողմում էին, իսկ Գերմանիան Թուրքիայի հետ միասին` մյուս կողմում: Եվ Գերմանիան, փաստորեն, վկայում է իր աչքով տեսած ցեղասպանությունը` ընդունելով դրա մեջ մեղքի իր բաժինը»:

Վազգեն Մանուկյանը կարևորում է նաև այդ բանաձևի ընդունման ընտրության պահը` բարդ քաղաքական իրավիճակ` կապված փախստականների հետ, երբ Թուրքիան Գերմանիայի համար այդքան կարևոր է, մյուս կողմից` Ռուսաստան-Թուրքիա, Ռուսաստան-Եվրոպա բարդ հարաբերություններ և այլն. «Այս քաղաքական իրավիճակում սա իսկապես մեծ նշանակություն ուներ»:

Մանուկյանը կարևորում է նաև բանաձևում ամրագրված հետևյալ միտքը, որ «Գերմանիայի Բունդեսթագն արտահայտում է իր հատուկ հարգանքը երկրագնդի թերևս հնագույն քրիստոնյա ժողովրդի հանդեպ»: «Պետք է նշել, որ նախկինում նման ձևակերպումներ` քրիստոնյա ժողովուրդ և այլն, չէին տրվում: Սա մի նոր ազդակ է` պայմանավորված աշխարհաքաղաքական ներկա իրավիճակով, Եվրոպայի ապագայի նկատմամբ նոր մտորումներով, և այդ արտահայտությունը` «հնագույն քրիստոնյա ժողովուրդ», դերակատարում ունենալու հնարավորություն է տալիս հայերին»: Մանուկյանը շեշտում է նաև այն հանգամանքը, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցից հետո թվում էր, թե պետք է ճանաչման և դատապարտման միջազգային գործընթացը թուլանա, սակայն 100-ամյակից հետո նման կարևոր պետության կողմից արված քայլը ապացուցում է հակառակը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930