Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խոսքը զենք է

Հունիս 05,2016 13:15

Հայկական Ֆեյսբուքում ես հաճախ եմ հանդիպում մեջբերումներ Ալիեւից, Նովրուզ Մամեդովից, հաքքին.ազից եւ այլն, եւ տակը մեր՝ հայ օգտատերերի մեկնաբանությունները՝ «դե, ճիշտ են ասում մարդիկ»:

Չեմ կարծում, որ այդ օգտատերերը մեծ համակրանք ունեն ադրբեջանցի պաշտոնյաների հանդեպ, պարզապես կրկնում են նրանց քարոզչական թեզերը՝ սեփական «ընդդիմադիր  զգացմունքներին»  հագուրդ տալու համար:  Եթե, օրինակ, Նովրուզ Մամեդովն ասի, որ Ադրբեջանը գրավել է Արցախի կեսը, հայերի այդ տեսակը դա անպայման «կկիսի» իր  պատին եւ կբացականչի՝ «այ, տեսնում եք, ինչպես են մեր իշխանությունները ժողովրդին խաբում»: Կամ՝ եթե հաքքին.ազ-ը գրի, թե Երեւանի փողոցներում մարդիկ սովից ուշաթափվում են, մեր այդ հայրենակիցները շատ հավաստի կհամարեն այդ աղբյուրը, մանավանդ՝ եթե մի 20 տարի Երեւանում չեն եղել եւ ունեն «նախկին ամուսնու» բարդույթը՝ «ի՜նչ լավ արեցի, որ բաժանվեցի, առանց ինձ նա կործանվում է»:

Ադրբեջանի նպատակները (գոնե ինձ համար) պարզ են: Մարտավարական իմաստով նրանք պատրաստվում են նոր պատերազմի, ռազմավարական իմաստով նրանց նպատակն է, որ ոչ միայն Արցախում, այլեւ այս ամբողջ տարածաշրջանում որեւէ հայ չմնա: Նրանց խոսքը զենք է՝ այդ խնդիրներին նպաստող: Այն, ինչ ասում է ադրբեջանական քարոզչությունը, ունի երեք նպատակ. 1/ «դուխ տալ» սեփական ժողովրդին, 2/ խաբել միջազգային հանրությանը, 3/ վախեցնել մեզ: Այդ աղբյուրները, որոնց այդքան վստահում են վերոհիշյալ օգտատերերը, որեւէ այլ նպատակ չունեն: Հաջորդ անգամ նրանցից մեջբերումները ուրախ-ուրախ (կամ իբր «սրտացավորեն») անելուց առաջ, առաջարկում եմ դա հաշվի առնել:

Իսկ «ընդդիմադիր զգացմունքներին» հագուրդ տալու առիթներ մեր իրականության մեջ լիքն են՝ առանց ադրբեջանական քարոզչության: Ցավոք սրտի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    == ռազմավարական իմաստով նրանց նպատակն է, որ ոչ միայն Արցախում, այլեւ այս ամբողջ տարածաշրջանում որեւէ հայ չմնա: ==
    Հարգելի հեղինակ, իսկ հնարավո՞ր է, որ այնքան բարի լինեք, որ ասեք, թե ով է Հայաստանում ՛՛Նրանց՛՛ թիվ 1 դաշնակիցը…

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Իհարկե, Սերժը, Մարգար ջան։ Որ Սերժը գնա պաշտոնից, էլ ո՞ւմ մտքով կանցնի Հայաստանը լքել։ Բոլոր գնացածներն էլ կվերադառնան:

  2. Սարգիս says:

    Պարոն Արամ,գրում եք, որ-“Ադրբեջանի նպատակները (գոնե ինձ համար) պարզ են”:Ինչպես նաև այն այն ,որ -“…ռազմավարական իմաստով նրանց նպատակն է, որ ոչ միայն Արցախում, այլեւ այս ամբողջ տարածաշրջանում որեւէ հայ չմնա”:
    Ծանկանում եմ հիշեցնել մի հոդված,որի վերնագիրն էր “«Դպրոցներում հարստացված ալյուրից սնունդ այլևս չի բաժանվի»
    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2016/05/30/698335/
    Հիմա հարց-Իսկ մենք ինչ ենք ուզում?

  3. Հ.Շ. says:

    Ամենատխուրը (չասելու համար՝յուսահատականը) այն է,
    թէ կարիքը կայ այսքան տարրական, նախնական բաներ իսկ բացատրելու՝ հայերի…

    Երանի կու տամ Խմբագրի համբերատարութեան:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930