Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Գինոսյան. «Պատմության առջև պատասխան են տալու, և՛ նման համաձայնագրեր ստորագրողները, և՛ լռողներն ու կոծկողները»

Հունիս 05,2016 12:55

Ապրիլյան ռազմական սրացումից, ռուսական զենքի հսկայածավալ կիրառումներից և չորս օրերի ընթացքում ռուսների քմահաճ վերաբերմունքից, կներեք, բայց ծաղրելու աստիճանի հնչած մեկնաբանություններից, ինչպես նաև ողբերգական իրադարձություններից հետո երկնող Հայու հակահարձակումը ռուսական իշխանությունների կողմից անհեթեթ և անհիմն կանխվելուց հետո, «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնությունը, իսկ իրականում բառացիորեն Հայաստանի օդային պաշտպանությունն ու ՀՀ անվտանգությունը Ռուսաստանին հանձնելը, որ ոչ այլ ինչ է, քան կամովին հանձնվել ռուսական քմահաճությանը, առնվազն դավաճանություն է, և իրականում օրինականացված օկուպացիա …

Պատմության առջև պատասխան են տալու, և՛ նման համաձայնագրեր ստորագրողներն ու արտոնողները, ինչպես նման երևույթների մասին լռողներն ու կոծկողները, ովքեր իրավացիորեն պիտի Հայոց պատմության աղբամանում հայտնվեն… Երբ Գարեգին Նժդեհին Հայաստանի առաջին հանրապետության զինվորական նախարարը հրաման տվեց դուրս գալ Զանգեզուրից և այն հանձնել Ադրբեջանին, Հայաստանի իշխանությունների և բոլշևիկյան Ռուսաստանի ներկայացուցիչ Լեգրանի միջև կայացած պայմանավորվածության համաձայն, որի շնորհիվ բոլշևիկները իբրև հանգիստ պետք է թողնեին Հայաստանն ու ոտնձգություն չանեին ՀՀ անկախության նկատմամբ, Հայոց ռազմի մարգարեն հասկացավ, որ Զանգեզուրը հայրենիքի ոչ միայն այն հատվածը չէ, որ որպես նվեր ստանալուց հետո հանգիստ կթողնեն ՀՀ անկախությունը, և կհանդուրժեն այն, այլ, որ Զանգեզուրը այն ռազմավարական հենակետն է, որն ունենալով հանդերձ բոլշևիկյան Ռուսաստանը օր առաջ վերջ կդնի Հայաստանի անկախությանը:

Եվ մարգարեին արժանի վճիռը հայտնվեց ՀՀ զինվորական նախարարին, հրաժարվելով ենթարկվել ՀՀ իշխանությունների ապաշնորհ, ապազգային և դավաճանական, թուլամորթ որոշմանը, Նժդեհը մարգարեաբար հայտարարում է, որ. Պատմության մեջ կան ժամանակներ, երբ օրվա իշխանական շահերը պետք է ստորադասել ազգի հավերժական շահերին: «Վտանգի ժամանակ». նման պատմական պայմաններում՝ ղեկավարի չափանիշը, նրա հարցումը պետք է լինի՝ ի՞նչ կթելադրե երկրիս ու ցեղիս հավիտենական շահը, և ոչ թե միայն օրվա իշխանությունները…

Պատճառաբանությունները, թե խաղաղությունը շատ թանկ արժե, և անհրաժեշտ է հանուն խաղաղության գնալ փոխզիջումների, շատ թյուր են, քանզի ոչ մի թվացյալ կամ իրական խաղաղություն չարժե հայրենիքի մի թիզ տարածք անգամ, հայրենիքի անվտանգությունը խարխլող որևէ զիջում: Ռազմավարական, Հայոց անվտանգությունն ապահովող որևէ ոլորտ, որևէ մեկին, առավել ևս նման ՈԽԵՐԻՄ դաշնակցի վստահելը նշանակում է օրինականացված և պետական դավաճանությամբ արտոնված ինքնասպանություն:

Զիջումներից խոսում են միայն նրանք ում համար օտար է Նժդեհյան ուխտը, որը նաև ապրիլյան հերոսացած սերնդի ուխտը դարձավ. մեռնել, բայց չնահանջել, երբ Հայաստանին ես պաշտպանում: «Իրական հերոսները երևան են գալիս վտանգների ժամանակ», վստահ, որ իրական հերոսները մի օր Երևան են գալու… Վտանգի ժամն է՝ Նժդեհի հոգեզավակ «խռովարարների» երևան գալու ժամանակը, նրանց, ով կերազեն Նժդեհյան «Ի, զեն» ռազմականչը շուրթերին մեռնել: «Ի Զեն»:

Գագիկ Գինոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Մեր ազգը նման է անբուժելի հիվանդությամբ տառապող երեխայի, որը չի գիտակցում իր հիվանդությունը: Ու կան Գագիկի պես սակավաթիվ անհատներ, որ նման են այդ երեխայի ծնողներին, որ գիտակցում են իրենց երեխայի հիվանդության լրջությունը, ու հրաշքի հավատալով համառորեն տանում են այդ տառապանքն ու պայքարում՝ քանզի դա է նրանց բնությունը: Գագիկի պես անհատները քիչ են ու ոչ մոդայիկ: Բայց հենց նրանք են ազգի ողնաշարը: Սակայն ցավոք, նրանք չեն դառնում ձգտելի կերպարներ: Ոչ էլ նրանց խոսքն է հասկանալի հայ իրականությանը՝ հատկապես Նժդեհի անունը արժեզրկող իշխանավորներին:
    Կեցցե՛ս, Գագ ջան:

  2. Delea says:

    «Պատմության առջև պատասխան են տալու, և՛ նման համաձայնագրեր ստորագրողներն ու արտոնողները, ինչպես նման երևույթների մասին լռողներն ու կոծկողները, ովքեր իրավացիորեն պիտի Հայոց պատմության աղբամանում հայտնվեն»… ըստ Գագիկի:
    Դու ճիշտ էս,1915 թ դաշնակների օգնությամբ ունեցանք եղեռն, որովհետեվ նրանք Անդրանիկին հաղթելու համար ծառայել են թուրքերին եվ շատ կեխտոտ համաձայնագրեր են ստորագրել,
    ինչպես նաեվ հայ մտավորականների ցուցակներ ներկայացրել թուրքական կառավարությանը,
    որոնք էլ (հայ մտավորականները)գնդակահարվեցին թուրքի ձեռքով որպես խռովարարներ:Իսկ հիմա նրանք նորից մեր շարքերում են ու մենք իրականության աչքերին չենք կարողանում կամ չենք համարձակվում նայել: Իսկ այս բոլորի մեղավորն ժողովուրդն է իբր թե միասնական էնք:
    Գուցե միասնական էնք Հայաստանը հերթով լքելով:
    Դրա համար էլ աստված մեր ազգին իր մեղքերի համար պատժում է ու դեռ ավելի վատ բաների սպասենք, քանի դեռ միասնական չէնք:
    Այսօր շարժվել Նժդեհի խոսքերով դա հանցագործություն է որ կտանի մեր ազգին կործանում:
    Ժամանակին նա եղել մի հրամանատար ինչպես Մոնթեն,Ասկոլկա Աշոտը,Լեոնիդ Ազգալդյանը եվ մյուսները:Բայց մեր ժամանակների հերոսների արածները Նժդեն միայն երազել է:Եթե նրանք մի գլուխ Հայաստանն թողեցին թուրքերին ապա մենք հետ վերցրեցինք թուրքերից:Սամվել Բաբայանը այդքան հողեր ազատագրեց իսկ մեր ազգի լկտիները իսկական հերոսին պատժեցին:
    Իսկ որ Նժդեն եղել է Հիտլերի ագենտը, նրան համարժեք մարդիք արձան կանգնացրին որն է եղավ Գերմաացիների կողմից ընդունելի քայլ եվ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը:
    Ցանկացած Գերմանացի լավ գիտի ովքեր են Հիտլերի ագենտները եվ նրաց ով լինելը:
    Ոչ թե եկել է վտանգի ժամն՝ Նժդեհի հոգեզավակ «խռովարարների» երևան գալու ժամանակը, այլ ՀԱՅ ազգն, գոնե մի քիչ, խելքի գալու ժամն է եկել ինչպես Սարդարաբատի ճակատամարտում:
    Սա լինելու է միասնական Հայաստան և վերջ:

    • Տիգրան says:

      Delea, շատ սխալ ես տեղեկացված Նժդեհի մասին: Անունդ էլ հայատառ գրի, հետո նոր հայերի խնդիրներից խոսիր:

  3. Հ.Շ. says:

    Գագիկ Գինոսյանի նկատմամբ ունեմ հարազատ յարգանք, վստահութիւն եւ համակրանք: Ազնիւ, հայրենասէր եւ տաղանդաւոր մարդ է:

    Սակայն մի բան կայ որ ինք եւ իր նման անձիք պէտք է որ հասկանան՝
    եթէ մենք այ՛ս աստիճան կախեալ ենք Ռուսաստանից,
    այս կացութեան մէջ պատասխանատվութեան բաժին ունին նաեւ ինք եւ իր նմանները:

    Կարելի չէ անվերջ ու անդադար, տեւաբար ու բացառապէս, բացարձակապէս եւ ծայրագոյն կերպով՝ ծաղրել, պախարակել, ստորացնել, նխաստացնել, վարկաբեկել Պետութեան ներկայացուցիչները – բոլորը անխտիր – , եւ յետոյ գանգատիլ թէ Պետութիւնը տկար է, եւ հետեւաբար մեր ինքնիշխանութիւնը թէական է ու մենք լիովին ենթարկված են Ռուսաստանի կամքին:

    Մինչեւ այն ատեն որ կառուցողական քննադատութեան յղացքը չըմբռնենք, կացութիւնը կը մնայ այսպէս, եւ… փառք Աստուծոյ որ գոնէ Ռուսաստան մը կայ որ հետաքրքրված է մեզի քիչ թէ շատ տէր կանգնելու:

  4. էրիկ says:

    հ,շ ռուսաստանը մեր թշնամուն շատ զենք վաճառեցին որ ում սպանեին մեզ քեզ բոլորին մի գրի ռուսները մեռ փրգիչնեն դու սխալես։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930