Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը կրկին անդրադարձել է 2016թ. Գերմանիայի խորհրդարանում ընունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծին, ինչպես նաև խոսել Հայոց ցեղասպանության մասին։ Այս մասին տեղեկացնում է aljazeera-ի թուրքական ծառայությունը։
Անդրադառնալով վերը նշված թեմաներին՝ Յըլդըրըմը պատմական իրողություններն աղավաղող հերթական հայտարարությունն է կատարել. «1915թ. թուրքերը կոտորած են արել՝ սա պատմական սուտ է։ Եթե ուզում ես իմանալ, թե որն է ցեղասպանությունը, հիշիր հայկական հրոսակախմբերին, որոնք Առաջին համաշխարհային պատերազմից հետո, ռուսների բռնազավթման օրոք, թշնամու հետ համագործակցելով, Էրզինջանում այրել են կենդանի մարդկանց»։
տեղովդ մեկ հրոսակ ես այ քոչվոր