Լրահոս
Օրվա լրահոսը

Անկարայի քաղաքապետն առաջարկում է քրեական պատասխանատվության ենթարկել ցեղասպանությունն ընդունողներին. Yeni akit

Հունիս 05,2016 12:05

Հայատյաց դիրքորոշմամբ քաջածանոթ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը անդրադարձել է 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծին և հանդես եկել մի առաջարկությամբ։ Այս մասին տեղեկացնում է Yeni akit պարբերականը։

Իր առաջարկությունը Գյոքչեքը կատարել է «Թվիթեր» սոցիալական կայքի միջոցով. «Առաջարկում եմ՝ Թուրքիայում հայերի միակողմանի կոտորած լինելու մասին պնդումները մեղք համարել՝ մարդկանց ատելության և թշնամանքի դրդելու համար»։

Տեղեկացնենք նաև, որ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության երկու համանախագահները՝ Սելահեթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը, նույնպես մեկնաբանել են Գերմանիայի Բունդեսթագի կայացրած որոշումը։ Դեմիրթաշի կարծիքով՝ օրինագիծը վաղուց պետք է ընդունվեր, իսկ Յուքսեքդաղն ասել է. «Ինչո՞ւ չառերեսվենք կոտորածների հետ»։

Ուշագրավ է, որ Գյոքչեքի առաջարկի ընդունվելու դեպքում, Դեմիրթաշն ու Յուքսեքդաղը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930