Որոշակի փոփոխություններ են կատարվել «Սպիտակ գրքում»՝ Գերմանիայի բարձրաստիճան ղեկավարության համար նախատեսված փաստաթղթում, որտեղ ամփոփված են այդ երկրի արտաքին քաղաքականության, անվտանգության և պետական սպառնալիքների մասին Գերմանիայի քաղաքականության ռազմավարությունը։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով գերմանական Die Welt -ին։
Կատարված փոփոխությունների համաձայն՝ այսուհետ Գերմանիան Ռուսաստանին, ոչ թե բարեկամ է համարում, այլ՝ հակառակորդ։ Որպես այս որոշման պատճառ նշվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքականությունը Ղրիմում և Ուկրաինայի արևելքում։
Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է «սեփական շահերի բռնի ապահովման», «միջազգային իրավունքի խախտման», ինչպես նաև «պետությունների սահմանները միակողմանիորեն փոփոխելու» համար։