Եվրո 2016-ի շեմին Ֆրանսիայի հակահետախուզությունը վերստուգել է պահպանության մասնավոր ծառայությունների աշխատակիցների անձնական գործերը, որոնք ներգրավված են լինելու Եվրոպայի առաջնության ընթացքում անվտանգության ապահովման գործում:
Ստուգվել է 3,5 հազար մարդու անձնական գործ եւ պարզվել, որ նրանցից 82-ի անունները մտցված են հնարավոր ահաբեկչական գործողություններ իրականացնողների ցուցակ: Ավելին, կան անձինք, որոնք կապ ունեն կամ ունեցել են ահաբեկչական խմբավորումների հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ntv.ru-ի