Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոլանդիայի կառավարությունը չի օգտագործի ցեղասպանություն բառը. «Անադոլու»

Հունիս 05,2016 11:26

2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի ընդունվելուց հետո Եվրոպայում կրկին շրջանառության մեջ է դրվել Հայոց ցեղասպանության թեման։ Հայերիս համար այդ զգայուն թեմային այս անգամ էլ անդրադարձել են Հոլանդիայի բարձրաստիճան պաշտոնյաները, տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Բունդեսթագի կայացրած որոշումից հետո Հայոց ցեղասպանության մասին խոսել է Հոլանդիայի փոխվարչապետ Լյուդովիկ Ասչերը՝ նշելով, որ Հոլանդիան չի կիրառի «ցեղասպանություն» տերմինը։

Սպասվում է նաև, որ առաջիկայում Հոլանդիայի արտաքին գործերի նախարար Բերթ Քյոնդերսը այս թեմայի վերաբերյալ կառավարության դիրքորոշումն արտահայտող նամակ կուղարկի Հոլանդիայի խորհրդարանին։

Հոլանդիայի փոխվարչապետի խոսքերով՝ տեղի ունեցած իրադարձությունները շատ ավելի կարևոր են, քան դրանց արտահայտման եղանակը. «Սարսափելի բաներ են տեղի ունեցել, հազարավոր մարդիկ են զոհվել։ Մենք տեսնում ենք, որ նույնիսկ այսօր, այդ իրադարձությունները մեծ ցավի պատճառ են։ Ցեղասպանություն է, թե ոչ, դրա շուրջ որոշում պետք է կայացնեն միջազգային իրավունքի մասնագետները»։

Տեղեկացնենք, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ՝ 2015թ. Հոլանդիայի խորհրդարան ներկայացվեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ, որը, սակայն, մերժվեց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930