Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ վերջին մի քանի օրերի ելույթների հիմնական թեման 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի ընդունման մասին է։ Այս թեմայի շրջանակներում հերթական ելույթի ընթացքում նախագահ Էրդողանը սպառնացել է Թուրքիայում ապրող Հայաստանի քաղաքացիներին։
Այս մասին տեղեկացնում BBC-ի թուրքական տարբերակը։
Էրդողանն իր խոսքում, մասնավորապես ասել է. «Թուրքիայում 100 հազարին մոտ հայեր կան։ Նրանցից շուրջ կեսը մեր քաղաքացիներն են։ Այն հայերին, որոնք մեր քաղաքացիները չեն, ինչո՞ւ պետք է պահենք։ Ինչպես անում են եվրոպացիները (նկատի ունի փախստականների հարցում Եվրոպայի դիրքորոշումը,-խմբ)՝ մենք էլ նրանց Հայաստան կուղարկենք։ Մենք կանենք դա»։
Թուրքիայի նախագահն իր խոսքում ասել է նաև, որ Հայկական հարցը շարունակում է մի շարք պետությունների համար սպառնալիքի միջոց մնալ, որը կարող են կիրառել Թուրքիայի դեմ, երբեմն էլ այդ սպառնալիքը փորձում են որպես մահակ օգտագործել՝ սեփական շահերին հասնելու և Թուրքիային վարկաբեկելու համար։