Չինաստանի Ատուլեեր լեռնային գյուղի երեխաները դպրոց են գնում անդունդի վրա 800 մետր բարձրության ծերպերով: Ամենադժվար հատվածներում ժայռերի եզրերին փայտյա պարզագույն ու ոչ այնքան հուսալի կախովի աստիճաններ են ամրացված: Դեպի վեր «ճանապարհը» տեւում է 1,5-2 ժամ: Որպես կանոն, երեխաներին ուղեկցում են երեք մեծահասակներ, որոնք ամենափոքրերին պարանով կապում են իրենց:
Աշակերտները դպրոցում մնում են երկու շաբաթ, որպեսզի ուժ հավաքեն տուն վերադառնալու համար:
Երեխաները ստիպված են ամիսը երկու անգամ այդ մահաբեր դժոխով անցնել, քանի որ դեպի ուսում տանող ուրիշ ճամփա չկա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Global look Press-ի