Լրահոս
Օրվա լրահոսը

Գառան թիակը՝ ֆրանսիական ձեւով

Հունիս 05,2016 12:30

Այս աննկարագրելի համեղ ուտեստը կդառնա ձեր սեղանի զարդը, եւ նույնիսկ նրանք, ովքեր կարծում են, որ գառան միս չեն սիրում, կորոշեն, որ չկա ավելի համեղ բան, քան փռում եփված գառան թիակը:

Անհրաժեշտ մթերքները

Գառան թիակ- 1 հատ
Սխտոր- 1 գլուխ
Պրովանսյան խոտերի հավաքածու- 1 ճաշի գդալ (այս խառնուրդը վաճառվում է սուպերմարկետներում, սակայն, եթե չունեք, կարող եք փոխարինել չորացրած հազրեվարդի եւ ուրցի խառնուրդով, ծայրահեղ դեպքում՝ ծիթրոնի եւ ուրցի)
Աղացած կարմիր կծու պղպեղ- 1 թեյի գդալ
Դափնու տերեւ- 1 հատ
Աղ-1 ճաշի գդալ
Աղացած սեւ պղպեղ- 1 թեյի գդալ
Ձիթապտղի յուղ- 2 ճաշի գդալ
Կիտրոնի քերած կեղեւ- 1 կիտրոնի
Պատրաստման եղանակը

Գառան թիակը լվացեք, լավ չորացրեք: Սուր դանակով երկու կողմից վրան անցքեր արեք: Յուրաքանչյուր կողմից առնվազն 8-10 անցք:

tiak1

tiak3

Բոլոր համեմունքները խառնեք իրար, վրան ճզմեք 2-3 պճեղ սխտոր, մանրացրեք դափնու տերեւը, ավելացրեք ձիթապտղի յուղը: Լավ խառնեք, ստացվում է մածուկատիպ զանգված: Մնացած սխտորը շերտատեք բարակ շերտերի: Սխտորի շերտերը հերթով թաթախեք մածուկի մեջ եւ մտցրեք թիակի վրա բացված անցքերը: Մնացած մածուկով ամբողջովին պատեք թիակը: Եթե ունեք թարմ հազրեվարդ՝ մեկ-երկու ճյուղ դրեք թիակի վրա, կարող եք նաեւ թարմ սխտորի ճյուղերը դնել: Լավ փաթաթեք փայլաթիթեղի մեջ եւ դրեք սառնարան: Այսպես կարող է մնալ մինչեւ երեք օր: Եթե պատրաստելու եք նույն օրը, ապա կարող եք սառնարան չդնել, որպեսզի հասցնի համեմվել:

tiak4

Ջեռոցը տաքացրեք 200 աստիճան: Թիակը դրեք ջեռոց 35-45 րոպեով: Ապա բացեք երեսը եւ թողեք եւս 15 րոպե, որ կարմրի: Փայտիկը մտցրեք թիակի մեջ, եթե հեշտությամբ մտնում է, եւ արնաջուր դուրս չի գալիս, ուրեմն պատրաստ է: Գառան միսը նուրբ է, շատ արագ է եփվում, պետք չէ չափից շատ եփել:
Կարող եք նույն ժամանակ ջեռոց դնել նաեւ մատղաշ կարտոֆիլ, որը կդառնա գառան թիակի խավարտը: Լավ լվացեք կարտոֆիլը, չորացրեք, վրան աղ, աղացած կարմիր պղպեղ, չորացրած ծիթրոն եւ ձիթապտղի յուղ արեք, լցրեք փայլաթիթեղի մեջ, լավ փաթաթեք, կամ, եթե ունեք ջեռոցի համար նախատեսված տոպրակ (рукав для запекания), լցրեք դրա մեջ: Մատղաշ կարտոֆիլը կեփվի գառան թիակի հետ հավասար:

tiak5
Թիակը ջեռոցից հանելուց հետո թողեք առնվազն 15 րոպե, որպեսզի միսը հանգստանա, եւ կտրելուց հետո հյութը մնա մեջը: Մատուցեք կարտոֆիլի հետ: Կարող եք որպես խավարտ մատուցել նաեւ ջեռոցում տապակված այլ բանջարեղեն՝ սմբուկ, պղպեղ, լոլիկ եւ այլն: Ձմռանը որպես խավարտ կարող է լինել նաեւ խորոված դդումը:

tiak6
Բարի ախորժակ:
Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

 

 «Առավոտ»

04.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930