Փարիզում ավարտվեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության՝ «Ռոլան Գարոսի» կանանց մրցաշարը, որի եզրափակչում հանդիպեցին աշխարհի թիվ 1 ռակետ, ամերիկացի Սերենա Ուիլյամսը եւ վարկանիշային դասակարգման 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Գաբրիելա Մուգուրուզան:
Իսպանուհին երկու սեթում 7-5, 6-4 հաշվով հաղթեց ու արժանացավ պատվավոր պարգեւին: Սա Մուգուրուզայի առաջին չեմպիոնական տիտղոսն է «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ