Լրահոս
Օրվա լրահոսը

Պարենային մթերքների գնային ինդեքսը մայիս ամսին աճ է գրանցել

Հունիս 04,2016 21:24

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը հրապարակել է մայիս ամսվա գնային ինդեքսը, համաձայն որի` շաքարավազի գնով պայմանավորված` ընդհանուր ինդեքսը գրանցել է 2,1% աճ՝ հասնելով 155,8։ Ինդեքսը արդեն չորրորդ ամիսն է, ինչ աճ է գրանցում, սակայն այս ցուցանիշը դեռևս շարունակում է ցածր մնալ նախորդ տարվա այս ժամանակահատվածում գրանցված ցուցանիշից։

ՊԳԿ-ի պարենային մթերքների գնային ինդեքսը դիտարկում է միջազգային շուկայական գները հինգ հիմնական պարենային մթերքների համար՝ հացահատիկային մշակաբույսեր, ձեթ, կաթնամթերք, միս և շաքարավազ: Գների աճ գրանցվել է բոլոր մթերքների համար, բացառությամբ ձեթի, որի գինը ապրիլին գրանցված աճից հետո իջել է։ Համաձայն ՊԳԿ-ի՝ շաքարավազի գնային ինդեքսը, որը հանդիսանում է ընդհանուր բարձրացման հիմնական պատճառը, մեծացել է 11,7%-ով՝ ի համեմատություն նախորդ ամսվա։ Հացահատիկի գնային ինդեքսը նույնպես բարձրացել է 1,6%-ով՝ համեմատած ապրիլյան ցուցանիշի՝ պայմանավորված եգիպտացորենի գնի կտրուկ աճով։

Մսի գնային ինդեքսը մեծացել է 2%-ով, ինչը պայմանավորված է Ասիական երկրների կողմից նկատվող մեծ պահանջարկով։ Կաթնամթերքի գնային ինդեքսը, որը ներկայումս 24%-ով ավելի ցածր է, քան մեկ տարի առաջ գրանցված ցուցանիշը, նույնպես գրանցել է 0,4 տոկոս աճ՝ Եվրոպական միության տարածքում գնի աճով և կաթի փոշու և կարագի կայուն պահանաջարկով պայմանավորված։

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը 2016-ին կանխատեսում է ցորենի և եգիպտացորենի բերքի ավելի մեծ ծավալներ։ Ըստ ՊԳԿ-ի կանխատեսների՝ հացահատիկի արտադրության ծավալները կհասնեն 2543 միլիոն տոննայի, ինչը ընդամենը 0,7%-ով է զիջում 2014թ․ի գրանցած ռեկորդային արդյունքներին։ Այսօր հրապարակված տվյալների համաձայն այն կլինի 17 միլիոն տոննա ավելի շատ, քան կանխատեսվում էր մայիս ամսին, ինչը պայմանավորված է ցորեն և եգիպտացորեն արտադրող երկրներում ակնկալվող մեծ ծավալներով։

Հացահատիկի համաշխարհային առևտի ծավալները ըստ կանխատեսումների` կիջնեն 1,9%-ով՝  ի համեմատություն նախորդ տարվա, հասնելով 369 միլիոն տոննայի։ Ծավալների նվազման արդյունքում կմեծանա մրցակցությունը խոշոր արտահանողների շրջանում, ինչն էլ կարող է զսպել միջազգային գները։

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930