Կարկուտից տուժել են նաեւ Վերնիսաժի աշխատակիցները
Քիչ առաջ Երեւանում ուժգին կարկուտ էր։ Կարկուտի ընթացքում տուժել են նաեւ Վերնիսաժի աշխատակիցները։ Նրանք կարկուտի ընթացքում, նախևառաջ, փորձում էին փրկել վաճառքի դրված իրենց ապրանքը, ապա նոր միայն ինքներն էին պատսպարվում։
Մոտ տաս րոպե տեւած կարկուտից հետո Վերնիսաժի աշխատակիցները իրենց կորուստն էին հաշվում։ Ամենից շատ տուժել էին ապակուց իրեր վաճառողները. Գետնին դրված ապրանքները հայտնվել էին ջրի մեջ, դրանց մի մասն էլ կարկուտը կոտրել էր։
Կարդացեք նաև
Aravot.am-ի տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղացած կարկուտից որոշ կադրեր:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ