Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է «ՀայՏեք» կիբերանվտանգության կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նիստը

Հունիս 04,2016 17:28

Հունիսի 4-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է «ՀայՏեք» կիբերանվտանգության կենտրոն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի երկրորդ նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նիստի ընթացքում, ի թիվս օրակարգային հարցերի, քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից հայտարարված ՏՀՏ և ԲՏ ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթին վերաբերող խնդիրներ: Հոգաբարձուների խորհրդի կազմում է ընդգրկվել պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:

ՏՀՏ և ԲՏ ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթին կարող են մասնակցել 2016 թվականի ամառային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա, ՏՀՏ և ԲՏ ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ և համապատասխան խնդիրներ լուծելու պրակտիկ հմտություններ ունեցող զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցային ադմինիստրատոր, ցանցեր, կիբերանվտանգություն: Մրցույթի նպատակն է  պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների կիրառումը, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելը:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930