Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանի օդային ավազանը վերջին տարիներին խիստ մաքրվել է». Կարինե Դանիելյան

Հունիս 04,2016 14:29

Հունիսի 5-ին ընդառաջ, երբ նշվում է շրջակա միջավայրի համաշխարհային օրը, «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց, որ Երեւանի օդային ավազանը վերջին տարիներին խիստ մաքրվել է. «Ալավերդիում եւս մի փոքր մաքրվել է, իսկ Սյունիքի քաղաքներում բացարձակ մոնիթորինգ չի արվում»

Չնայած բացասական օրինակները մեր երկրում, ըստ տիկին Դանիելյանի՝ շատ են, բայց նա նաեւ առանձնացրեց դրական ցուցանիշները. «Պարզվում է միջազգային կառույցների աջակցությամբ առանձին-առանձին պիլոտային ծրագրեր գրեթե բոլոր ոլորտներում իրականացվում են, պարզապես դրանք չեն համակարգվում եւ չեն տարածվում աշխարհով մեկ»:

Բնապահպանի խոսքերով՝ մինչեւ չլինի էկոլոգիական մտածելակերպ, քաղաքական կամք վերեւից եւ ցանկություն եւ գիտակցություն ներքեւից՝ մեր խնդիրները չեն լուծվի:

Կարինե Դանիելյանը նշեց, որ քաղցկեղի մահացության տվյալներով դուրս է գալիս, որ Հայաստանը ամբողջ աշխարհում առաջին տեղում է, իսկ համեմատելով առողջապահության նախարարության տրամադրած տվյալների հետ՝ դառնում ենք երրորդը, որը, ըստ նրա՝ առանձնապես տարբերություն չկա. «Հաշվարկները մենք անում ենք 3 միլիոն բնակչի հաշվով, որը չկա, ճշգրիտ հաշվարկի դեպքում դարձյալ դուրս ենք գալիս առաջին տեղ»:

Տիկին Դանիելյանին նաեւ անհանգստացնում է շեղումներով ծնունդների աճը, որը ըստ նրա՝ ավելանում են:

Մեկ այլ բանախոս էլ՝ «Էկոլուր» տեղեկատվական հ/կ նախագահ Ինգա Զարաֆյանը նշեց, որ ջուրը, որը այն հիմական պատճառն է, որեւ մեր հիմնական մթերքն ու հողերը դարձում են տոքսիկ:

«Շատ շտապ միջոցառումներ պետք է ձեռնարկել եւ հասկանանք, որ այս ջուրը մեր հարստությունն է, մեր առողջության եւ հետագա զարգացման, եթե ուզում ենք հետագա զարգացում ունենանք, պետք է պահպանենք մեր ջրերը»,-նշեց տիկին Զարաֆյանը:

Նրա խոսքերով՝ եթե մենք համաշխարհային ցուցանիշներին նայենք, ապա եթե գետը 5-րդ կատեգորիայում է, ապա շատ դժվար է վերադարձնել սկզբնական նորմալ վիճակին՝ 2-րդ կամ 3-րդ:

Նա նշեց, որ այդպիսի աղտոտվածությամբ գետերը հիմնականում անցնում են հանքարդյունաբերական տարածքներով՝ Կարճեւան գետը՝ Ագարակի կոմբինատի կողքով, Ողջի գետը՝ երկու խոշոր Քաջարան եւ Շահումյան հանքավայրերի տարածքով է անցնում, Աղթալա գետը՝ նրա խոսքերով ուղղակի գետ չէ՝ խողովակաշար է. «Իսկ արդեն Դեբետ գետը անցել է 5-րդ կատեգորիան, ինչպես նաեւ Հրազդանը, գետառը»:

Տիկին Զարաֆյանը նշեց, որ այն բոլոր գետերը, որոնք դուրս են գալիս քաղաքից իհարկե աղտոտված են հիմնականում կեղտաջրերով, քանի որ մեզ մոտ չկա այդպիսի մաքրման կայաններ, որ ջուրը մաքրվում է քիմիական, կամ կենսաբանական միջոցներով:

«Կարճեւան, Ողջի եւ մի քանի այլ գետերում արդեն կա մոլիբդեն, որը մարդու օրգանիզմի համար շատ տոքսիկ նյութ է»,-ասաց Ինգա Զարաֆյանը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930