Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԵՏՄ. Հայաստան-համագործակցություն» համաժողովին Ղազախստանը չի մասնակցում

Հունիս 04,2016 14:08

Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահի խոսքով` հրավեր ուղարկել են 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հունիսի 4-ին ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախաձեռնությամբ Ծաղկաձորում կազմակերպվեց «Եվրասիական Տնտեսական Միություն. Հայաստան-համագործակցություն» ամենամյա տնտեսական համաժողովը, որին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի ներկայացուցիչներ, նաեւ Յակուտիայի առեւտրաարդյունաբերական պալատների պատասխանատուներ:

Լրագրողների հետ զրույցում ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանն առանձնացրեց համաժողովի մասնակիցների այն նկատառումը, որ Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ ԵՏՄ երկրների, Իրանի եւ Վրաստանի միջեւ. «Ռուսներն իրանցիների հետ բանակցելու խնդիր ունեն` մենթալիտետի հարց է, իսկ ՀՀ-ն կարող է միջնորդ դառնալ` գործարքների եւ առաջարկների մասով»:

Իսկ թե ինչու համաժողովին չեն մասնակցում Ղազախստանի եւ Ղրղըզստանի ներկայացուցիչները, Մարտին Սարգսյանն ասաց, որ ԵՏՄ անդամ բոլոր երկրների ներկայացուցիչներին առաջարկել են մասնակցել. «Հուսով ենք, որ մյուս անգամ իրենք էլ կմասնակցեն: Մերժում չի եղել: Սա այն հարթակն է, որտեղ բոլորը պետք է շահագրգռված լինեն ու ուրախ լինեն մասնակցելու»:

Հարցին` արդյոք Ղազախստանի կողմից քաղաքական խնդիր չի՞ դրվել, ինչպես ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի դեպքում, երբ այն Երեւանից տեղափոխվեց Մոսկվա, Սարգսյանը պատասխանեց. «Բիզնեսում քաղաքականություն, իհարկե, կա, բայց այն չափով չէ… Սրանք տարբեր հարթակներ են: Նախորդ անգամ Հայաստան-Ռուսաստան գործարար համաժողովն էր, այս անգամ մեզ միացավ Բելառուսը: Հուսով ենք` մյուս անգամ ԵՏՄ մյուս երկրներն էլ կմիանան եւ իրենց գործարարների միջոցով կօգտագործեն այս հարթակը»:

Հավելենք, որ համաժողովն աշխատանքը կշարունակի նաեւ վաղը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930