Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելքոնյան. Թուրքիայում հետապնդում են Ցեղասպանության ճանաչման բանաձեւին կողմ քվեարկած թուրք պատգամավորներին

Հունիս 04,2016 13:51

«Գերմանաթուրքական հարաբերությունները, ինչպես նաեւ Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունները այսօր գտնվում են բավական բարդ փուլում, եւ Եվրոպային անհրաժեշտ են զսպող մեխանիզմներ»,- հունիսի 4-ին «Դիալոգ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նա հետաքրքիր է համարում այն հանգամանքը, որ Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին կողմ է քվեարկել թուրքական արմատներ ունեցող 11 պատգամավոր. «Եվ հիմա Թուրքիայում, ըստ էության, տեղի է ունենում այդ պատգամավորների հետապնդում, այսինքն՝ գտնում են գյուղերը, ընտանիքներին: Թուրքիայում տարածված էին այդ պատգամավորների նկարները, անունները, գյուղերը, հարազատները: Այսինքն՝ որոշակի Լինչի դատաստանի կոչ էր արվում թուրքական մամուլում»:

Ռուբեն Մելքոնյանը նկատեց, որ կատարվածը Թուրքիայի համար նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հեռացումից հետո առաջին մարտահրավերն էր, որը Թուրքիայի նոր կառավարությունը եւ նոր վարչապետը չկարողացան հաղթահարել. «Տեսանք, որ նոր վարչապետը, փաստորեն, չկարողացավ միջազգային խաղի կանոնների համաձայն Թուրքիայի այս ուրացման քաղաքականությունը առաջ տանել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930