Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելքոնյան. «Գերմանիան է ապաստան տվել Թալեաթին, Էնվերին, Ջեմալին»

Հունիս 04,2016 13:36

Գերմանիան այն եվրոպական կարեւոր երկրներից է, որը ոչ միայն ժողովրդավարական արժեքների հանդեպ իր հավասարությամբ է հայտնի, այլ հայտնի է նաեւ Թուրքիայի հետ իր բազմավեկտոր համագործակցությամբ եւ նաեւ հանցակցությամբ ինչպես Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, այնպես էլ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին»,- հունիսի 4-ին «Դիալոգ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նկատեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նա նշեց նաեւ, որ թուրք-գերմանական համագործակցությունը տարբեր ոլորտներում ակնհայտ է եղել, եւ շատ հաճախ՝ հայկական շահերին հակառակ: Թուրքագետը ընդգծեց, որ Գերմանիան է ապաստան տվել Թալեաթին, Էնվերին, Ջեմալին եւ մյուս երիտթուրք հանցագործներին, ընդ որում կիսապաշտոնական մակարդակով. «Գերմանիայի ապաշխարելը, Գերմանիայի ճանաչելը իրոք ունի բավականին հետաքրքիր եւ բազմավեկտոր նշանակություն: Իրավական հետեւանքների մասին, ճիշտն ասած, ես վատատես եմ, եւ կարծում եմ, որ այս հարցը առավելապես բարոյական, քաղաքական հաղորդագրությունների հարթությունում է տեղավորվում»:

Ռուբեն Մելքոնյանը կարծում է՝ ավելորդ ոգեւորությունն անտեղի է. «Ես կարծում եմ՝ սա այնպիսի մի տեքստ է, որից ամեն մի կողմ փորձում է իր համար որոշակի օգուտներ քաղել: Մասնավորապես՝ եթե խոսում ենք հայկական օգուտների մասին, կարող ենք ֆիքսել, որ Հայոց ցեղասպանության խնդիրը առնվազն 2-3 օր գտնվում էր միջազգային մամուլի, միջազգային հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում, ինչը լայնացնում է Հայոց ցեղասպանութան ճանաչման, ընկալման աշխարհագրությունը, եւ շատ հետաքրքիր քննարկումների առիթ է դառնում հենց Թուրքիայում: Հետաքրքիր է նաեւ, որ թուրքական մամուլն  առաջնորդվում է ժխտման միտումներով, բայց այնուամենայնիվ, այնտեղ նույնպես Հայոց ցեղասպանության խնդիրը ուղղակի, թե անուղղակի արծարծվում է, ընդ որում՝ բավական ակտիվ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930