Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՏՄ-ին անդամակցելով` ՀՀ-ն պետբյուջեի եկամուտների կորուստներ չի ունեցել». Սուրեն Կարայան

Հունիս 04,2016 13:15

«Մեկ ու կես տարի է, ինչ ՀՀ-ն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, բայց արդեն իսկ ակնհայտ են  արդյունքները: Դա են փաստում ՀՀ եւ հարեւան երկրների արտաքին առեւտրի եւ մակրոտնտեսական ցուցանիշները: Ակնհայտ է, որ ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցելը ճիշտ քաղաքական որոշում էր»,-հունիսի 4-ին Ծաղկաձորի «Ոսկու աշխարհ» հյուրանոցային համալիրում կազմակերպված «Եվրասիական Տնտեսական Միություն. Հայաստան-համագործակցություն» ամենամյա տնտեսական ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը:

Նրա խոսքով` արտահանման եւ ներմուծման մասով ՀՀ-ի դիրքերն ավելի բարենպաստ են, քան Վրաստանինը եւ Մոլդովայինը. «Այս տարվա առաջին եռամսյակում 6 տոկոս տնտեսական ակտիվություն գրանցվեց: Նման ցուցանիշ չկա մեր որեւէ հարեւան երկրում: Որպեսզի համոզվենք, թե ինչ արդյունքներ ենք ստացել ԵՏՄ-ին միանալով, նշեմ, որ արտաքին առևտրի ազատականացման ցուցանիշներով` «Դուինգ Բիզնես»-ի վերլուծություններով` ՀՀ-ն 58-ից հայտնվել է 29-րդ հորիզոնականում: Սա արդեն իսկ մեծ ցուցանիշ է: Աճել են նաեւ ծառայությունների եւ ապրանքատեսակների արտահանման ծավալները»:

Սուրեն Կարայանը մեկնաբանեց նաեւ ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանի հայտարարությունը, թե ՀՀ պետբյուջեն ԵՏՄ անդամակցությունից վնաս է կրել. «Անդամակցելով ԵՏՄ-ին` ՀՀ-ն պետական բյուջեի եկամուտների մասով կորուստներ չի ունեցել, հակառակը: Կատարեք համապատասխան հարցումներ եւ կհամոզվեք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930