Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլահ Գյուլն ուրբաթօրյա նամազից հետո պատասխանել է լրագրողների հարցերին և մեկնաբանել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանի ընդունած օրինագիծը։ Այս մասին հայտնում է թուրքական ajanshaber.com կայքը։
Անդրադառնալով վերը նշված թեմային՝ Գյուլն ասել է. «Քաղաքական որոշումները խորհրդարանում ընդունվելու բաներ չեն։ Մասնավորապես հարիր չէր Գերմանիային, որը Թուրքիայի հետ այդքան սերտ հարաբերություններ ունի, իսկ այդ երկրում ապրում է 3-4 միլիոն թուրք, որոնցից մի մասը Գերմանիայի քաղաքացիներ են։ Հավանաբար նախապես արդեն որոշել էին։ Շատ տխուր է, շատ ամոթ է»։
Շատ տխուր է,շատ ամոթ է,որ երկրի քո նման բարձրաստիճան պաշտոնյան չի հասկանում,որ այդ հարցը քաղաքական չէ:Դա բարոյական և պահանջատիրական է