Լրահոս
Օրվա լրահոսը

Գողացած բանկային քարտով 300.000 դրամ էր կանխիկացրել

Հունիս 04,2016 11:46

1979 թ. ծնված Սիրանուշ Հ.-ն ապրիլի 19-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ Տերյան փողոցի 91/1 հասցեում գործող պանդոկի հանդերձարանի դարակից գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել էր 15.000 դրամ, բանկային քարտեր, իսկ ժամեր անց Կորյունի փողոցի թիվ 6 և Տերյան փողոցի թիվ 105/1 հասցեներում գտնվող բանկոմատներից քարտով կանխիկացրել են 300.000 դրամ:

Ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Մարգարյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 շենքի մոտից ներկայացրել են 1976 թ. ծնված Ջուլիետտա Ս.-ին, ով տվել է խոստովանական ցուցմունք:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արտո says:

    Իսկ կասե՞ք, թե ինչպես են կանխիկացրել: Ծածկագիրը գիտեր գողացողը՞, թե՞ ինչ-որ հնարք կա: Կանխելու համար, որ իմանանք ինչպես պաշտպանվենք:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930