Ապրիլի 4-ին Արցախում ձնահոսքի հետևանքով մահացած վանաձորցի պայմանագրային զինծառայող Կարեն Դավթյանի ընտանիքը բարեկարգ բնակարանում կապրի։
Կինը՝ Մարինեն, երեխաների՝ 2,5 տարեկան Անիի եւ 1,5 տարեկան Արգիշտիի հետ միասին մինչև հիմա վարձով էր ապրում, ժամանակ առ ժամանակ էլ հյուրընկալվում Ազնվաձոր գյուղում։ Բնակարանը նվիրել է «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը։
2 սենյականոց բնակարանը գտնվում է Վանաձորի Դիմաց թաղամասում։ Մարինեն դժվարությամբ է զսպում հուզմունքը։ Իր ու ամուսնու երազանքը՝ այս թաղամասում բնակարան ունենալու, իրականացավ։
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում