Թուրքիայի նախագահական նստավայրի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը մեկնաբանել է 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի ընդունումը։
Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի նախագահական նստավայրի պաշտոնական կայքը։
Քալընի խոսքերով՝ որոշումը չունի իրավական որևէ հենք, հակասում է պատմական փաստերին և քաղաքական անպատասխանատվության ցայտուն օրինակ է։ Շարունակելով թեման՝ խոսնակն ասել է. «Թուրքիայի համար որևէ նշանակություն չունեցող որոշում է։ Մենք խստորեն քննադատում ենք այդ որոշումը։ Այս որոշմանը սատարողները, ցեղասպանության ճանաչումը պահանջողներն անհաջողակ են ոչ միայն պատմության տեսանկյունից, այլև այսօրվա իրականության մեջ»։
Թուրքիայի նախագահական նստավայրի մամուլի խոսնակը հիշեցրել է նաև, որ ժամանակակից պատմության ամենամեծ ցեղասպանության մեղավորը հենց Գերմանիան է։