Մայիսի 30-ին ձերբակալված ՊՆ զինվորական գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանի ձերբակալության 72 ժամը երեկ լրացել է, եւ նրա նկատմամբ կալանքի սանկցիա է կիրառվել։ Սակայն երեկ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է, եւ տեղափոխել են Երեւանի կայազորային հիվանդանոց։
Նրա մոտ սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել։ Հոսպիտալի ընդունարանից հաստատեցին մեր լուրը։ Մելս Չիլինգարյանը ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության պետն էր։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում