Տնտեսական ամենամյա «ԵՏՄ-Հայաստան համագործակցություն» ֆորումը կմեկնարկի այսօր՝ հունիսի 4-ին Հայաստանի Հանրապետության ամենահայտնի հանգստավայրերից մեկում՝ Ծաղկաձորում։
Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի մամուլի ծառայությանը։
Ֆորումի հիմնական թեման է լինելու ԵՏՄ անդամ պետությունների տնտեսությունների զարգացման հեռանկարները։ Նախատեսվում են նաև մի շարք բիզնես հանդիպումներ։
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ֆորումը կվարի ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։ Միջոցառմանը կմասնակցեն նախարարներ, դեսպաններ, պետական և հասարակական կազմակերպության ղեկավարներ, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի խոշոր ընկերությունների տնօրեններ։
Կարդացեք նաև