Հունգարիայի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Դեբրեցենում, տարօրինակ մրցույթ է անցկացվել, որի ժամանակ պարզվել է, թե ով կարող է բոլորից արագ գերեզման փորել։ Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը։
Մասնակիցները բաժանվել են 18 խմբի, որից յուրաքանչյուրում ընդգրկվել է 2 հոգի։ Նրանք պետք է գերեզման փորեին, որը կունենար 200 սմ. երկարություն, 80 սմ. լայնություն և 160 սմ. խորություն։ Հաղթող է ճանաչվել Դեբրեցենը ներկայացնող թիմը, որը տարօրինակ վարժությունը կատարել է 30 րոպեից պակաս ժամանակում։
Նշվում է, որ հաղթող թիմը կուղևորվի գերեզմանափորության միջազգային մրցաշարի, որին կմասնակցեն, Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի ներկայացուցիչները։
Հետաքրքիր է, որ Հունգարիայում գոյություն ունի Գերեզմանափորների ասոցիացիա, և նրանք կարծում են, որ կազմակերպված մրցույթում տարօրինակ ոչինչ չկա, դրա կազմակերպման իմաստն էլ, ըստ նրանց, երիտասարդներին ներգրավելն է գերեզմանատներում աշխատանքի, քանի որ այդ գործում մարդկանց պակաս է զգացվում։
Կարդացեք նաև