Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Բաբայան. «Արցախի մասնակցությունն օրակարգում է, բայց այս հանդիպմանը Արցախը չի մասնակցելու». «Ժողովուրդ»

Հունիս 04,2016 09:41

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի՝ Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները հաստատել են, որ պատրաստ են հունիսին հանդիպել ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունները վերսկսելու նպատակով: «Նախարարները հաստատել են նախագահների համաձայնությունը հունիսին անցկացնելու բանակցությունների հաջորդ փուլը` նպատակ ունենալով վերսկսելու բանակցությունները համապարփակ կարգավորման շուրջ»,- ասված է համանախագահների հայտարարությունում:

Բայց ինչպես տեսնում ենք՝ ՀՀ իշխանությունները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, չեն համարձակվում ստեղծված իրավիճակն օգտագործելով՝ պնդել, որ Արցախը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը երեկ եւս մեկ անգամ վերահաստատել է Արցախի դիրքորոշումը բանակցությունների վերաբերյալ. «Ինչքան ես գիտեմ, եւ հայտարարվել է՝ համանախագահները կրկին փորձելու են հանդիպում կազմակերպել Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ: Արցախի մասնակցությունն օրակարգում է, բայց այս հանդիպման ընթացքում Արցախը չի մասնակցելու»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930