Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՊՆ-ում յուրաքանչյուր ձերբակալություն նշանակում է, որ հայրենիքին դավաճանել են». «Ազգ»

Հունիս 04,2016 08:58

Երեքշաբթի օրը ՀՀ Պաշտպանության նախարարությունում եւս երեք բարձրաստիճան զինվորականներ են ձերբակալվել: Մի գեներալ, երկու գնդապետ: Ավելի վաղ ՊՆ-ում կրկին ձերբակալություններ էին եղել, բարձրաստիճան զինվորականների հանդեպ քրեական գործեր են հարուցվել: Ի տարբերություն սովորական քաղաքացիների, երբ զինվորականների դեմ քրեական գործ է հարուցվում, դա նման է հայրենիքի դավաճանության մեղադրանքին:

Սա լա՞վ է: Նկատի չունեմ այն, որ մեղավորները, մանավանդ նրանք, ովքեր մեղադրվում են հայրենիքին դավաճանելու մեջ, ձերբակալվում են, այլ նկատի ունեմ այն, որ ՊՆ-ում այսքան մարդ կասկածվում է դավաճանության մեջ, լա՞վ է: Եթե ոչ, և, իհարկե, ոչ, ապա ինչո՞ւ եք այդքան ուրախացել: Որ դավաճաննե՞ր են բացահայտվել եւ ձերբակալվել: Բայց նախ այդ մարդիկ դեռ դավաճան չեն, եւ այդպիսին չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ դատարանը նրանց մեղավոր չի ճանաչել: Երկրորդը` դավաճան, մանավանդ դավաճաններ ունենալուց ուրախանո՞ւմ են, սա ուրախալի՞ փաստ է:

Տղերք, ես հասկանում եմ, որ պետք է թափ տալ բոլոր գերատեսչությունները եւ մանավանդ` ՊՆ-ն, որը այնքան չէր պատերազմել, որ պարապությունից խրվել է կոռուպցիայի մեջ: Բայց հասկանում եմ նաեւ, որ երբ այդ թափ տալու գործընթացը սկսվում է, չպետք է կրկես գնացած երեխայի դեմքով հրճվել ծաղրածուների ամեն մի շարժից: Ավելի զուսպ է պետք լինել, սա մեր բանակն է, մեր հայրենիքը, որտեղ դավաճաններ կան, եւ դա սարսափելի է, ավելին, քան Ադրբեջանի հարձակումը, անկախ նրանից վերջինս լայնամասշտա՞բ է, թե՞ դիվերսիոն-հետախուզական:

Բայց ինչպե՞ս պատժել: Պատվախնդիր սպան, երբ նրան պաշտոնից ազատում ենՙ թերացումների, մանավանդ թալանի համար, փակվում է իր սենյակում, վերցնում անվանական ատրճանակը եւ… Բայց պատվախնդիր սպան դավաճանություն չի անում. ուրեմն հույսներս կտրենք, որ իրենք իրենց պատժելու են:

Ուրեմն ձերբակալությունները պետք են, ուրախանալը պետք չէ: Բանն այն է, որ ՊՆ-ում յուրաքանչյուր ձերբակալություն նշանակում է, որ հայրենիքին դավաճանել են: Ես, օրինակ, այս փաստից ավելի եմ սարսափում, քան ուրախանում եմ նրանից, որ դավաճան են ձերբակալել:

Դավաճանը զոհ է, այս պարագայում ընդդեմ հայրենիքի, եւ ավելի ցավալի, քան հանուն հայրենիքի զոհվածները: Որովհետեւ վերջիններս մեր հպարտությունն են, դավաճանը` մեր ամոթը:

Հովիկ ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930