Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Այս որոշման կարեւորությունն այն է, որ այն ընդունել է իր ցեղասպանությունը ճանաչած երկիրը (Տեսանյութ). VOA

Հունիս 04,2016 07:56

«Ցասումը պատում է թուրքերին, երբ ինչ որ մեկը ճշմարտությունն է խոսում Թուրքիայի խավար անցյալի մասին։ Ու դա նրանց համար արդեն դարձել է սովորական»: Այսպես է սկսում իր խմբագրականը «Նյու Յորք Թայմս» թերթի խմբագրականը։ «Եվ ամեն անգամ Թուրքիան հետ է կանչում իր դեսպանին, երբ ինչ որ երկիր համարձակվում է հայերի ջարդն անվանել «ցեղասպանություն», շարունակում է խմբագրականը, ավելացնելով, որ որքան աշխարհն ավելի շատ է ճանաչում Ցեղասպանությունը, այնքան ավելի մեծ աղմուկ է բարձրացնում Թուրքիան։ «Իսկ հարեւան Հայաստանի ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները վնասելու պատասխանատվությունն ընկնում է այն թուրքերի վրա, որոնք հրաժարվում են ընդունել իրենց իսկ պատմության մութ կետերը»:

Գերմանիայի խորհրդարանում գրեթե միաձայն ընդունված որոշումը, ըստ որի 1915 թվականի իրադարձությունները որակվում են «ցեղասպանություն», բողոքի ալիք բարձրացրեց Թուրքիայում։ Ցուցարարները ձվեր ու քարեր էին նետում դեպի Անկարայում Գերմանիայի դեսպանատունը եւ Ստամբուլում՝ հյուպատոսարանը։

«Անընդունելի է, որ երկար ժամանակ մեզ բարեկամ համարվող երկիրը, անտեսելով պատմական փաստերը, դիմում է քաղաքական քայլի, հարց, որի շուրջ պիտի խոսեն ոչ թե քաղաքական գործիչները, այլ՝ պատմաբանները», ասում է դեսպանատան առջեւ անցկացված ցույցի կազմակերպիչներից Իսմաիլ Քոնչուկը։

«Ամերիկայի Ձայն»-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում քաղաքական գիտությունների պրոֆեսոր, փորձագետ Չենգիս Աքթարն ասում է, Գերմանիայի խորհրդարանում սա նոր հարց չէր։ Այն բարձրացվել էր դեռեւս 2ՕՕ5 թվականից։

«Որոշումը միայն Հայոց ցեղասպանության մասին չէ, այլ նաեւ՝ այդ հարցում Գերմանիայի կայսրության մասնակցության։ Այնպես որ իմ կարծիքով, որոշման նկատմամբ պաշտոնական ու հասարակական արձագանքը մի քիչ տարօրինակ է»:

Հիշելով նախորդ տարիներին Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների որոշ բարելավման փաստը՝ փորձագետն ավելացնում է.

«Հիմա սակայն այս արձագանքը ցույց է տալիս, որ Թուրքիան հետ է վերադարձել դեպի իր հին քաղաքականությունը, հերքելով մարդկանց կրած տառապանքը, քաղաքականություն, ինչին որեւէ մեկն այլեւս չի հավատում ու չի կարող հավատալ»:

«Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նինար Քեյրուզի խոսքերով, այս որոշումը կարող է կարեւոր ազդեցություն ունենալ Օբամայի վարչակազմի վրա։

«Մեր կազմակերպության զեկույցը կարեւոր դեր խաղաց այն բանի համար, որ ԱՄՆ-ը Սիրիայում եւ Իրաքում ՝՝Դաեշ՛՛-ի կողմից քրիստոնյաների դեմ իրականացվող ջարդը ճանաչեր որպես ցեղասպանություն։ Դարֆուրից հետո այն ԱՄՆ-ի կողմից ճանաչված երկրորդ ցեղասպանությունն է, եւ Գերմանիան կարող է այս հարցում խրախուսել ԱՄՆ-ին՝ դիմելու նույն քայլին»:

Ցեղասպանությունները դատապարտելու ու կանխելու գործին լծված ՝՝Genocide Watch՛՛ կազմակերպութան հիմնադիր եւ նախագահ Գրեգորի Ստենթոնն էլ «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասում է, թե.

«Այս որոշման կարեւորությունն այն է, որ այն ընդունվել է իր ցեղասպանությունը ճանաչած երկիրը։ Եվ սա է, որ պիտի օրինակ ծառայի այն երկրների համար, որոնք իրականացրել են ցեղասպանություն անցյալում ու դեռեւս չեն ընդունել այն։ Սա նաեւ կարեւոր ուղերձ է հենց Թուրքիայի ժողովրդին, որ եկել է ճանաչելու ժամանակը»:

Ցեղասպանությունների հարցերով գիտնականների միջազգային ընկերակցության նախկին նախագահ Գրեգորի Ստենթոնը վստահ է, որ չդատապարտված հանցանքը ունի կրկնվելու մեծ հավանականություն։

Այս կազմակերպության կողմից իրականացված հետազոտության արդյունքների համաձայն, չճանաչված ցեղասպանությունը նույն տարածքում կրկնվելու հավանականությունը ավելի քան եռապատկվում է։

Արամ ՎԱՆԵՑՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի կայքում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930