Ֆրանսիայի` եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը Twitter-ի իր միկրոբլոգում հետեւյալ գրառումն է կատարել. «Ուրախ եմ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւն ընդունելու առթիվ: Ֆրանսիան շարունակելու է պայքարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար»:
Հիշեցնենք, որ հունիսին 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ