«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի հաղորդագրությունը
2016 թ. հունիսի 3-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամները Գյումրի և Վանաձոր քաղաքներում հանդիպումներ ունեցան Ճակատի աջակիցների հետ:
Հանդիպումների ընթացքում Քաղաքական խորհրդի անդամները և Ճակատի աջակիցները գնահատեցին Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հետևանքով առաջացած իրավիճակը որպես ազգային անվտանգության ճգնաժամ, ինչպես նաև կարծիքներ հայտնեցին այդ ճգնաժամից դուրս գալու անելիքների վերաբերյալ:
Քննարկումների հիմնական առանցքը հակառակորդին ջախջախիչ հակահարված հասցնելուն պատրաստվելու գործողություններն էին: Ներկաները համաձայնեցին, որ նման հակահարված տալու անհրաժեշտ պայմանը համազգային դիմադրության շարժման կայացումն է:
Կարդացեք նաև
Ներկաները համակարծիք էին նաև, որ նման ծավալներով դիմադրության շարժում կազմակերպելու համար հարկ կլինի ստեղծել հեղինակություն ունեցող անհատներից կազմված կառավարման մարմին և ողջունեցին «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությունը՝ այդ նպատակով Ազգային դիմադրության կոմիտե ձևավորելու և դրա անդամության հավանական թեկնածուների հետ բանակցելու համար Ժիրայր Սէֆիլյանին լիազորելու մասին:
Ինչպես միշտ, «Նոր Հայաստան» ճակատի այս հանդիպումները նույնպես տեղի ունեցան անվտանգության և ոստիկանության աչալուրջ ուղեկցությամբ: Թե՛ դեպի Գյումրի և Վանաձոր ավտոճանապարհներին և թե՛ հանդիպումների վայրերի մոտակայքում Ճակատի քաղաքական խորհրդի անդամներին և Ճակատի աջակիցներին տարբեր ավտոմեքենաներով հետևում էին այդ մարմինների տասնյակ ծառայողներ:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ
«Ընդդիմության միասնական շտաբ»
«տարբեր ավտոմեքենաներով հետևում են» !!?
գոնէ միայն մէկ ավտոմեքենա գործածէին, ‘լի՜
ահա դարձյալ՝ պետական փողերի անիմաստ մսխում…
Լավ կլինի թշնամու գործողություններին հետևեն և ժողովրդին ու բանակին պատրաստեն
անկասելի և հուժկու հարվածի, որպեսզի սաունաներում հանկարծակի չգան թշնամու
ագրեսիայից