Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մի գոռա, ջղաձգվել ես ոնց որ, հանգիստ». մարզպետը՝ գողթեցուն (Տեսանյութ). «Ա1+»

Հունիս 03,2016 20:00

Ճանապարհը փակած  Գողթեցիներին, քիչ առաջ մոտեցավ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը: Նա նախ տեղեկացրեց, որ չի եկել բնակիչներին համոզելու՝ բացել ճանապարհը. «Պարզ եմ ասում ձեզ, ինչ ուզում եք արեք,  բայց ես կարծում եմ՝ նման լեզվով ոչ մեկին, ոչ մի բան չենք կարող համոզել ու հասկացնել:

Առաջարկում եմ, որ սպասեք, ես շինարարներին կասեմ, կխնդրեմ՝ աշխատանքները կդադարացնեն, կա՛մ երկուշաբթի, կա՛մ երեքշաբթի, լսումներ կնշանակենք, ես կպահանջեմ, որ մասնագետներ գան բնապահպանության նախարարությունից, եւ այլ մասնագետներ, միասին, քաղաքավարի պայմաններում կհասկանաք ինչ կարող ենք անել»:

Բնակիչները, սակայն,  ասացին, որ չեն ուզում սպասել մինչեւ եկող շաբաթ, ուզում են վաղը, ինչին Գուլոյանը արձագանքեց. «ըտենց  չի լինի, թող վաղը կազմակերպենը  ո՞րն ա, է թող….»:

Բնակիչներից մեկը արձագանքեց՝  հարցը միայն լսումները չեն, մենք ուզում ենք, որ շինտեխնիկան դուրս բերեն: Մարզպետը պատասխանեց . «Լսի էդ իմ պազիցիան չի, ես մենակ կարամ խնդրեմ, որ դադարացնեն ու լսումներ անեն»:

Գողթեցիները շարունակեցին պնդել, որ չեն ուզում սպասել: Նրանցից մեկը բորբոքված կրկնեց պահանջը, ինչին Գուլոյանը արձագանքեց. «Սաղ հանգիստ են խոսում, մի գոռա, ջղաձգվել ես ոնց որ, հանգիստ»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Ա1+»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930