Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայի եւ Գերմանիայի հարաբերությունները չեն խափանվի». Բինալի Յըլդըրըմ. BBC

Հունիս 03,2016 19:45

Գերմանիայի Բունդեսթագի կողմից Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը չի խափանի Թուրքիայի եւ Գերմանիայի հարաբերությունները: Այս մասին, BBC-ի ռուսական ծառայության t  հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

«Թուրքիան եւ Գերմանիան ռազմավարական դաշնակիցներ են: Ոչ ոք չպետք է ակնկալի, որ մեր հարաբերությունները շատ կփչանան Բունդեսթագի այդ որոշման պատճառով»,-նշել է Յըլդըրըմը:

Միաժամանակ, նա ընդգծել է, որ Թուրքիան անպայման կարձագանքի այդ բանաձեւի ընդունմանը: Հիշեցնենք, որ հայամետ փաստաթղթի ընդունումից հետո Թուրքիան հետ էր կանչել Գերմանիայում իր դեսպանին:

Իր հերթին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Գերմանիային եւ Թուրքիային միավորում են ռազմավարական գործակցությունը եւ բարեկամությունը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930