«Թուրքիան այնքան դինամիկ երկիր է, որ երբեք առավոտյան արթնանալիս չենք իմացել, թե մինչեւ օրվա վերջ ինչ տեղի կունենա»,- հունիսի 3-ին «Սպուտնիկ Արմենիա» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Թուրքիայի Ժողովուրդների ժողովրդավար կուսակցության փոխնախագահ, Գարո Փայլանի կուսակցական ընկեր Նազմի Գյուրը:
Նա նշեց, որ Թուրքիայի ներքին քաղաքական կյանքին, ապա դրա վրա ազդեցություն են ունենում ներքին եւ արտաքին մի շարք գործոններ. «Մեզ վրա, իհարկե՛, մեծ ազդեցություն ունի Սիրիայում սկսված պատերազմը, փախստականների խնդիրը: Այս տարածաշրջանում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն, բնականաբար, եւս անդրադառնում են մեզ վրա»:
Նազմի Գյուրն ասաց, որ Թուրքիայի ներքին քաղաքական մթնոլորտը մշտապես լարված է. «Եթե այս տեսանկյունից նայենք, ապա Թուրքիայի ընդհանուր իրավիճակը մի փոքր վախեցնում է եւ հույսից զրկում է, բայց դրա համար կա հենց մեր կուսակցությունը»:
Անդրադառնալով Ժողովուրդների ժողովրդավար կուսակցությանը անձեռնմխելիությունից զրկելու՝ Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմանը Նազմի Գյուրն ասաց, որ վերջնական որոշումը պետք է կատարի Թուրքիայի նախագահը. «Այս ընդունված որոշումը ապօրինի որոշում է իր հերթին խախտում է գործող Սահմանադրությունը: Բոլորս շատ լավ գիտենք, որ այս որոշումն ընդունելու նպատակը մեր կուսակցության անդամներին խորհրդարանից դուրս մղելն է: Երբ որ պարոն նախագահը հաստատի այս որոշումը այդ ժամանակ նոր իրավական ուժ կստանա որոշումը:
Կարդացեք նաև
Այս հարցում մեր կուսակցության դիրքորոշումը հստակ է մենք տեղի չենք տալու ոչ մի դատարանին եւ ոչ մի որոշմանը: Այսինքն՝ կա՛մ պետք է նորից վերադարձնեն անձեռնմխելիության իրավունքը, կա՛մ պետք է ձերբակալեն, ուրիշ տարբերակ չկա: Մեր կուսակցությունը, ժողովրդավարական ասպարեզը ոչ մի դեպքում չի զիջելու: Մեր ժողովրդավարական իրավունքները օգտագործելու ենք մինչեւ վերջին պահը, այդ ընթացքում, իհարկե՛, մեր ընկերներից ոմանց կարող են ձերբակալել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ