Իրաքի զինված ուժերին Էլ-Ֆալուջա քաղաքի ազատագրման գործողության շրջանակում հաջողվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից «մաքրել» քաղաքի հարակից 27 բնակավայրերն եւ դրանց շրջակա տարածքները: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
Էլ-Ֆալուջայի ազատագրման գործողությունը սկսվել էր մեկ շաբաթ առաջ: Այս ընթացքում ազատագրվել են եւս մի քանի հարակից բնակավայրեր, սպանվել է ԻՊ պարագլուխներից մեկը` Հաջի Համզան:
Էլ-Ֆալուջան գտնվում է Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 50 կմ հեռավորության վրա: ԻՊ-ականներն այն գրավել էին 2014թ.-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը` արխիվային