Միջերկրական ծովում` հունական Կրետե կղզու ափերի մոտ, այսօր` հունիսի 3-ին, ներգաղթյալներ տեղափոխող նավ է խորտակվել: BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ` զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան, հայտնի է, որ Հունաստանի առափնյա ծառայության աշխատակիցների ջանքերով փրկվել է մոտ 300 ներգաղթյալ:
Անհայտ կորած է համարվում ավելի քան հարյուր մարդ, մինչդեռ Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության տվյալներով` 25 մետր երկարությամբ նավում 700 հոգի կարող է տեղավորվել:
Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավվել են ուղղաթիռներ եւ նավեր: Աղբյուրի հաղորդմամբ` տարեսկզբից Միջերկրական ծովում խեղդվել է մոտ 2,5 հազար փախստական:
Լուսանկարը` REUTERS-ի:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ