Լրահոս
Օրվա լրահոսը

Շենքի պատին փակցրեցին գյումրեցի հերոսի՝ Մերուժանի դիմաքանդակը՝ հպարտ ու ժպտացող հայացքով (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հունիս 03,2016 18:07

Այսօր Գյումրու Մուշ թաղամասում, որտեղ բնակվում էր ավագ-լեյտենանտ Մերուժան Ստեփանյանը, ի հիշատակ նրա՝ ցայտաղբյուր բացեցին:

Հիշեցնենք, որ 1993 թվականին ծնված Մերուժանը Թալիշի պաշտպանության ժամանակ 3 հոգու հետ հակառակորդի բանակից 20 հոգու էր ոչնչացրել, ծանր վիրավորվել էր ու մահացել Մուրացանի զինվորական հոսպիտալում:

1 2 34 5 13 12 11 10 8 6 7Հուշաղբյուրը կառուցվել էր նրա ընկերների նախաձեռնությամբ՝ հերոսի հիշատակը վառ պահելու համար: Ընկերներից մեկը՝ Լեւոն Երանոսյանը պատմեց, որ Մերուժանին հիշում է միայն զինվորական համազգեստով, նա փոքրուց այդ համազգեստն էր հագնում, եւ իր զինվորական հոր հետ հաճախակի էր զորամասերում շրջում:

Ընկերները Մերուժանին տեսել են ամեն արձակուրդ վերադառնալիս, երբ մի քանի րոպեով տուն էր մտնում, տնեցիներին բարեւում ու շտապում էր ընկերների մոտ: Նրան հիշում են որպես կատակասեր ու նեղին հասնող մարդու:

Մերուժանի հայրը՝ Արթուր Ստեփանյանը, եւս պատմում է, որ ռազմական դաստիարակությունը Մերուժանի մոտ մանուկ հասակից էր, չկար մի միջոցառում, որ Մերուժանը չհագներ զինվորականի շորեր:

Ցայտաղբյուրը բացելու պատիվը տրվեց ընկերներին, մարդիկ հերթով մոտենում էին ու ջուր խմում ցայտաղբյուրից: Մերուժանենց շենքի պատին փակցվեց նաեւ նրա դիմաքանդակը՝ հպարտ, ժպտացող հայացքով:

Հիշեցնենք, որ Մերուժանը նշանված էր, հարսնացուն Շուշիից է ու երկու ամսից նրանց հարսանիքը պետք է լիներ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930