Լրահոս
Օրվա լրահոսը

«Բունդեսթագի կողմից բանաձեւի ընդունումն անմիջական կապ չունի ԼՂ խնդրի հետ». Լեռնիկ Ալեքսանյան

Հունիս 03,2016 17:57

Գերմանիայի Բունդեսթագի կողմից երեկ ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը «քաղաքական ակտ» է համարում, որը հետագայում ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման իրավական հիմքեր է ի հայտ բերելու:

«Գերմանիայի կողմից ճանաչումը յուրահատուկ է, որովհետեւ ցեղասպանության ժամանակ այդ երկիրը տեղյակ է եղել ամեն ինչից եւ ինչ-որ տեղ նրա հովանավորությամբ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանությունը: Երբ ասում են` «եթե չդատապարտվեր հայերի ցեղասպանությունը, չէր լինի Հոլոքոստը», դրա մեջ իրականություն կա»,-հունիսի 2-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց Ալեքսանյանը:

Նրա գնահատմամբ` Բունդեսթագում ճանաչված փաստաթուղթը թույլ է` համեմատած Հայոց ցեղասպանությունը դատապարտող այլ երկրների փաստաթղթերի հետ, որոնք ավելի խորքային են հիմնավորված:

Ինչ վերաբերում է կարծիքին, թե ԵԱՀԿ համանախագահող Գերմանիան փաստաթղթի դիմաց կարող է ՀՀ-ին ինչ-ինչ պահանջներ ներկայացնել ԼՂ հակամարտության բանակցային սեղանի շուրջը, Լեռնիկ Ալեքսանյանի խոսքով. «Բանաձեւի ընդունումը մի փաստ է, որը ԼՂՀ հակամարտության խնդրի հետ քիչ կապ ունի, ավելի ճիշտ` ուղղակի կապ չունի: Գերմանիան ժողովրդավար երկիր է, եւ այդ բանաձեւի ընդունումը ճնշում էր Թուրքիայի վրա` կապված միգրացիոն խնդրի հետ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930