Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ձեր խմբակցության եւ հարակից մարդկանց մի հատ լավ թափ տաք, կարող է լիքը սմերչներ թափվեն (Տեսանյութ)

Հունիս 03,2016 17:39

«Ձեզ թվում է` ինչի՞ արդյունք է, որ Մոլդովայում կոռուպցիայի մեջ թաթախված վարչապետը դատական գործընթացում է. որ համաձայնել է ԵՄ մտնե՞լ, թե՞ երկիրը խելքի բերել»,- այս հարց-հակադարձումն այսօր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանին ուղղեց Թեւան Պողոսյանը:

Արտակ Զաքարյանը, Խաչատուր Քոքոբելյանի ներկայացրած «ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության դադարեցման գործընթաց սկսելու մասին» հայտարարության նախագծի քննարկման ժամանակ փորձում էր գործընկերներին համոզել, որ ԵՄ մտնելով կոռուպցիան անմիջապես չի վերանում: «Խոսքն այն մասին է, որ ԵՄ համաձայնագիրը ստորագրած երկրներում կոռուպցիան միանգամից վերացավ կամ ԵԱՏՄ-ում կոռուպցիան արտոնյալ է: Դա ցանկացած երկրի ներքին խնդիրն է: Ես պետք է հասկանամ, որ եթե կոռուպցիայի պատճառով ներդրում չի լինում, դա ինձ է վնաս»,- հստակեցրեց Արտակ Զաքարյանը:

Խաչատուր Քոքոբելյանը պահանջեց, որ իշխանական գործընկերը ներկայացնի Հայաստանի անվտանգության բաղադրիչին եւ տնտեսական ցուցանիշներին վերաբերվող դրական փաստեր`ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո: Արտակ Զաքարյանը բերեց հետեւյալ օրինակները`Հայաստանի էներգետիկ անվտանգությունը պաշտպանված է եւ ԵԱՏՄ-ում ՀՆԱ-ի 4, 5 տոկոս աճ կա, ԵՄ-ի անդամակցության պարագայում`2, 2 էր լինելու. «Մենք հիմա խոսում ենք գների իջեցումից, դա էլ ցուցանիշ է: Չորս տարի հետո այս օրը խոստանում եմ շատ ցուցանիշներով խոսել: ԵԱՏՄ-ում մեր նախագահության շրջանը Հայաստանի համար լավագույնս պետք է օգտագործենք: Կլինի»:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց, որ դեմ է քվեարկել ԵԱՏՄ անդամակցությանը, այսօր էլ համարում է, որ դա  քաղաքական սխալ էր: Հավելեց, որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ անվտանգության մեր մտահոգությունները ոչ միայն լուծված չեն, այլեւ ահագնանում են: Ապա հակադարձեց Արտաշես Գեղամյանին. «Ասում եք`Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան չանդամագրվեցին ԵԱՏՄ-ին, արյուն է ծորում: ՀՀ-ի արյունը չե՞ք նկատում: ՀՀ-ն անդամագրվեց եւ արյուն է ծորում»:

Պատգամավորը նաեւ կարծում է, որ ԵԱՏՄ-ն «ամենապիկին դավաճանեց Հայաստանին»`ապրիլյան պատերազմի օրերին տեղափոխելով վարչապետների նիստը Երեւանից: Բայց նա դեմ է, որ ՀՀ-ն ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսի: Սխալներն ուղղելու ճանապարհը դրանց 180 աստիճանով հակառակ քայլերը չեն: Նաեւ`ԵԱՏՄ-ում գործում է կոնսենսուսի սկզբունք ու այն որոշմանը, որին Հայաստանը դեմ կլինի, չի կարող իրականացվել: Խոսքը`Ադրբեջանի`ԵԱՏՄ-ին անդամակցության մասին է. «Անհրաժեշտության դեպքում բոյկոտի եւ կաթվածահար անի այդ կառույցը: Բայց դրա համար քաղաքական կամք է պետք»:

Շարունակելով՝ Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Անընդհատ տարվում է այն միտքը՝ վայ, բա մենք փող չունենք, բա մեր բյուջեում փող չկա, մեր մի տարվա ՊՆ-ի բյուջեն մի հատ Սմերչի գին արժի, Ս 300-ին, կապ չունի: Իսկ հաշվե՞լ եք Սերժ Սարգսյանի եւ նրա ընտանիքի ընտանեկան կապիտալը, հաշվե՞լ եք՝ ինչ արժի Հովիկ Աբրահամյանի առանձնատունը, հաշվե՞լ եք՝ ինչ արժի Գագիկ Խաչատրյանի ունեցվածը եւ մի հատ ջակուզիով կարո՞ղ է պարզվի՝ կարելի է մի հատ հետեւակի մարտական մեքենա (ՀՄՄ) գնել, թե չի կարելի, ի՞նչ արժի Միհրան Պողոսյանի ունեցվածքը: Էդ քանի՞ հատ Սմերչի գնով է թալանվել ՀՀ-ն բոլոր իշխանությունների կողմից, արդյոք կա՞ որեւէ նախկին պաշտոնյա, որի անձնական կապիտալն ավելի մեծ է, քան՝ ՀՀ-ի պետական բյուջեն: Այնպես որ պետք չի «լացացնել» հայ ժողովրդին զենքի եւ զինամթերքի թանկացումներով: Մի հատ ձեր խմբակցության եւ հարակից մարդկանց մի հատ լավ թափ տաք, կարող է լիքը սմերչեր եւ Ս 300-ներ թափվեն նրանց հետեւի եւ կողքի գրպաններից»:

Մանրամասները`տեսանյութում

Թեւան Պողոսյանն էլ նախագծին կողմ է, քանի որ Հայաստանի երկարատեւ շահերը ԵՄ-ում է տեսնում: Բայց զարմացած է, որ հայտնի ռուսական բրենդեր, օրինակ, «Լուկոյլը», Վրաստանում կա բայց Հայաստան չեկավ:

Քննարկման վերջում, նախագծի հեղինակն ասաց, որ այն մեկ տարով հետաձգում է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930