Երգիչ երեխաները՝ հանուն հաշմանդամություն ունեցող երեխաների: Այսօր Հանրապետության հրապարակից մինչեւ քաղաքապետարան նրանք քայլերթ անցկացրեցին՝ պետական գերատեսչություններին նամակ հանձնելով: Ա1+-ի հետ զրույցում ակցիային միացած երգչուհի Մեգիի մայրիկը՝ Իրինա Թովմասյանը, նշեց.
«Մենք ուզում ենք, որ իրենք չանտեսեն, իրենք էլ ուշադիր լինեն, իմանան, որ այս խնդիրը կա ու մեզ հարկավոր է բարձրաձայնել խնդրի մասին: «Մենք ձեր կողքին ենք». այս կարգախոսով միացել ենք ակցիային՝ ոգեւորելով երեխաներին, բայց ամենակարեւորը, իհարկե, խնդրի մասին բարձրաձայնելն է»:
«Երեխաներն առանց ցավի» հիմնադրամի կողմից կազմակերպված քայլերթի նպատակն է աջակցել պատանեկան արթրիտ ունեցող երեխաներին եւ բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը խնդրի մասին: Քայլերթին միացած երգիչ Դավիթ Վարդանյանի կյանքում սա առաջին նմանատիպ ակցիան է: Հպարտությամբ նշում է, որ փորձում է աջակցել օգնության կարիք ունեցող երեխաներին.
«Օգնելու եմ իմ երգերով եւ նրանց հոգին ուժեղացնելով: Իմ երգերի շնորհիվ նրանց առողջություն եմ մաղթելու»,-ասում է նա:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ