ՎՏԲ-Հայաստան Բանկն արդեն 8-րդ տարին անընդմեջ աջակցություն է ցուցաբերում «Կենգուրու » միջազգային մաթեմատիկական մրցույթին:
«Կենգուրու » միջազգային մաթեմատիկական մրցույթն անցնում է ամեն տարի աշխարհի բազմաթիվ երկրներում: 2016 թվականին մրցույթին մասնակցել է 41 հազ. աշակերտ Հայաստանի ավելի քան 30 քաղաքներում, սահմանելով հայ մրցանակակիրների ռեկորդային ցուցանիշ:
Այսօր Հայաստանի տարբեր քաղաքներում տեղի կունենա մրցույթի մրցանակաբաշխության եզրափակիչ փուլը: ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է բոլոր հաղթողներին և մաղթում հետագա հաջողություններ:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ