Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճանաչել է ԵՄ-ի, կարելի է ասել, շարժիչը, կհասնենք նրան, որ ամբողջ աշխարհը ճանաչի». Հովհաննես Սահակյան

Հունիս 03,2016 16:50

«Մեզ մոտ արդեն ցավագին մի հիվանդություն է՝ երբ դրական կամ բացասական մի բան է լինում՝ սկսում են գտնել, թե ինչու եղավ: Հետապնդման վատ դրսեւորումն է: Հիմա Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը Գերմանիայում ընդունվեց, ընդամենը 1 դեմ, 1 ձեռնպահ եղավ: Դրական կլիներ դա, եթե ցեղասպանությունը չլիներ»,- մեզ հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Hovhannes-Sahakyan_2Նրա խոսքերով՝ «Հիմա էս մարդիկ ճանաչել են, պետությունը ճանաչել է: Սա որոշակի դադարից հետո գործընթաց է, որ նորից սկսում է: Եվ ճանաչել է ԵՄ-ի կարելի է ասել շարժիչը: Կարծում եմ, սա քայլ էր, որին պետք է հետեւեն ժողովրդավարական արժեքները կրող եւ տարածող ԵՄ-ի մյուս անդամ պետությունները: Հիմա քննարկել, թե սա արեցին Թուրքիայի դեմ, նրա օգտին, սրա համար՝ ավելորդ է: Դա արդեն դառնում է հոգեբանական սթրեսի դրսեւորում: Մենք պետք է ողջունենք: Ես ասել եմ, որ սա քննություն է Գերմանիայի համար՝ որպես ժողովրդավարական պետություն»

Հովհաննես Սահակյանն ասաց, որ պետք է լուռ իրենց քայլերով հասնեն նրան, որ ամբողջ աշխարհը կճանաչի, որից հետո մեխանիկորեն կստիպեն, որ Թուրքիան էլ ճանաչի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930