Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Քոքոբելյան. «Ինտեգրվել ենք մի կենտրոնի, որտեղ մեր քաղաքացուն խալաթ են հագցնում» (Տեսանյութ)

Հունիս 03,2016 16:40

ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց ընդդիմադիր պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի ներկայացրած հայտարարության նախագիծը` «ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության դադարեցման գործընթաց սկսելու մասին»:

Իր հիմնավորումներում Խաչատուր Քոքոբելյանը նկատեց, որ անդամակցելով ԵՏՄ-ին՝ մենք զրկել ենք մեզ այլընտրանքներից. «Բոլոր միջազգային հարթակներում հայտնվել ենք փոքրամասնության ու մերժվածների մեջ: Այդ դառը ճշմարտությունից չենք խուսափի, սակայն մենք մեզ համառորեն համոզում ենք, թե դա դրական տեղաշարժ է: Միեւնույն հարթություն է այն, որ ԵՏՄ անդամ դառնալով՝ մենք գնալով զրկվում են միջազգային ներդրումներից: Դրա համար օր առաջ պետք է կասեցնենք մեր անդամակցությունը: Հասարակության մեջ հիմա մեծ շերտ կա, որ ընդվզում է՝ մեզ ոչինչ չտվեց ԵՏՄ-ն, ՀԱՊԿ անդամ լինելը: Մենք այդպես էլ չստացանք ՌԴ այն երկու հարյուր միլիոնանոց զինտեխնիկան: Ես կարծում եմ, որ հենց դա էր ապրիլյան քառօրյա պատերազմի սկսելու հիմնական պատճառներից մեկը»:

1

Պատգամավորը չի կիսում տեսակետը, թե ՀՀ-ն այլընտրանք չուներ. «Ես կուզենամ համերաշխության մթնոլորտում սա անցնի: Ես ուզում եմ, որ չդառնանք հիմա ՌԴ փաստաբանները, այլ պաշտպանենք մեր շահերը»:

Պարոն Քոքոբելյանն ընդգծեց՝ մենք, լինելով ՀԱՊԿ անդամ, չկարողացանք կասեցնել ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու գործընթացից, մինչդեռ դա 1997-ին կնքված հայ-ռուսական մեծ պայմանագրի խախտում է. «Մեր հակառակորդի սպառազինության ութսուն տոկոսը վաճառում է ՌԴ-ն, երկրորդը Բելառուսն է, իսկ Ղազախստանի պարագայում ամեն ինչ պարզ է»:

Մանրամասները`տեսանյութում

Հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի համար նաեւ գործընկերոջ ներկայացրած հիմնավորումներում կային վիճելի հարցեր, ուստի ասաց` եթե այսօր այս նախագիծը դրվի քվեարկության, անձամբ ինքը դեմ է քվեարկելու: ՀՀԿ մյուս պատգամավորները եւս կոչ արեցին հետաձգել նախագծի քննարկումը, մինչդեռ Խաչատուր Քոքոբելյանը կոչ է անում լուծումներ գտնել. «Մենք պետք է հասկանանք, որ ինտեգրվել ենք կոռուպցիայի կենտրոնին, մի կենտրոնի, որտեղ մեր քաղաքացուն խալաթ են հագցնում»:

2

Արտաշես Գեղամյանն էլ փորձեց ավելի պատկերավոր հակադարձել ու նկատեց, որ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը չմիացան ԵԱՏՄ-ին ու այդ երկրներում «արյուն է հոսում»: Ալեքսանդր Արզումանյանն էլ նկատեց, որ «մարդն անկեղծ ասում է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vahan says:

    պղՔՈՈԲԵԼՅԱՆ արդյոք դուք չեք գտնում վոր վոմն սս ը իրեն դնումէ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԸ ԱՍԵԼՈՎ ՎՈՐ ՀՀ-ն այլընտրանք չուներ ՀԱՍՏԱՏ ՍՍ Ը ԵՎ ՆՐԱ ՆՄԱՆԱՏԻՊ ՌՍԱՍՏՐՈՒԿՆԵՐԸ գեղամյանի նմանները այլնտրանք չունեն վորովհետեվ քաղաքակիռթ միջավայրում նրանք տեղ չունեն եվ հետո էտ վոր սս մեզ բռնի ձեվով մցրեց էտ էշածին կառույցը ինչ վոր գործնթաց եղավ ԱԶԳԻՍ օվ հարցրեց այ ՀԱՅ ԱԶԳ ուզում էս արդյոք միանաս էտ ռսաթրքական կառույցին մի հատ կազմակերպի հանրաքվե տեսնենք լավ ի վերջո ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՄԵՏՆԵՐՆԵՆ գերակայում թե ռսաստրուկները համոզված էմ վոր գեղամյանիկների խ, հարությունյանների եվ հմանատիպ տիպաժներիժամանակը անվերդարձ անցել է նրանք վաղուց արդեն մարած աբլիգացիաեն

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930