ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը հրատարակել է իր «Գայլի հանգույցը» վեպը:
«Ինչու գայլի հանգույց, որովհետեւ, որպես կանոն, հատուկ ծառայություններում մոտեցում կա, դիվերսիոն գործողությունից հետո նրանք շարժվում են հանգույցով, ուղիղ գնալուց հետո թեքվում ու դիրքավորվում են ճանապարհի վրա, որ կարողանան իրենց հետապնդողներին կողքից հարվածել, դրա համար է կոչվում գայլի հանգույց»,- այսօր «Հայելի» ակումբում Գուրգեն Եղիազարյանը նախ բացատրեց վեպի անվանման ընտրությունը:
Վեպի առանցքում պարոն Եղիազարյանը դրել է հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը. «Երբ մեր երկիրը հզորագույն հարված ստացավ թուրքական հատուկ ծառայությունների կողմից, իմ կարծիքով, դա ծրագրված էր թուրքական հետախուզության կողմից…գրքում ունենալով հոկտեմբերի 27-ի առանցքը՝ կհանդիպեք 11-րդ դարում ստեղծված Ալամուտից մինչեւ Թուրքիայի հատուկ ծառայություններ: Բարձրացված է նաեւ զուգահեռ քրդական հարցը, Արեւմտյան Հայաստանում բնակվող եզդիների խնդիրները»:
Ըստ նրա, այսօր Հայաստանը գտնվում է թուրքական հատուկ ծառայությունների մանրադիտակի տակ. «Թափանցումները Հայաստան, այդպես էլ չենք կարողանում դեմն առնել Հայաստան թափանցումներին: Վերջին քառօրյա պատերազմում թուրքերն անցան ականապատված գոտով ու մեր ականապատված դաշտերը նրանց համար խոչընդոտ չեղան, գործակալական ցանցով էին հասել մեր դիրքապահներին»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ