«Սամվել Բաբայանը երեւի լավագույն ռազմական գործիչներից է, եթե այդ գործողություններն այդպես է նկարագրում, հաշվի առնենք, որ դրանում իրավիճակ կա: Եթե ունենում ենք պատերազմ, չի նշանակում, որ թշնամին դիվերսիոն գործողություններ չի կարող անել: Սամվել Բաբայանը չի նկարագրել ամբողջ գործողությունը: Սկզբում եղել են դիվերսիոն գործողություններ, որոնք վերածվել են լայնածավալ գործողությունների, որոնք դժվար է դիվերսիա անվանել»,-ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի` ապրիլյան պատերազմին տված գնահատականներն այսպես է մեկնաբանում ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Հունիսի 3-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում նա ասաց. «Ուրախ եմ, որ Սամվել Բաբայանն այստեղ է եւ հուսով եմ, որ անպայման կծառայի իր պետությանը: Կոմանդոսն էլ զինվորականներին կոչ էր արել վերադառնալ. հիմա գեներալները գալիս են, եւ ճիշտ կլինի, որ խոսեն իր հետ եւ առաջ շարժվեն: Դա պետք է լինի մեր աշխատանքը: Ցանկացած զինվորական մնում է որպես իր ազգին ծառայող, պարտադիր չէ քաղաքական դիվիդենտներ տեսնել»:
Թեւան Պողոսյանի խոսքով` պարտադիր չէ լինել նախարար, որպեսզի կարողանաս խնդիր լուծել. «Սամվել Բաբայանը լավ է անում, որ հանդիպումներ է ունենում… Փոխենք մեր մտածելակերպը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Մեծությունները ոչ միայն իրենց ստեղծած կամ պահպանած մնայուն արժեքներով են մեծ, այլ
նաև նրանով, որ իրենց դժբախտ, բայց վեհ կյանքում հոգու բյուր վերքեր ճաշակելուց հետո էլ նորից ու նորից շարունակում են ականջ դնել իրենց լոկ խղճի ձայնին. առանց խղճի էլ ինչ հսկա: