Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրո Մանոյան. Թուրքիայում չգիտեն, թե վաղը ինչպես պետք է շարունակեն գերմանացիների հետ խոսել

Հունիս 03,2016 14:53

«Թուրքիան ամեն ճիգ ու ջանք գործեց, որպեսզի նման որոշում չկայացվի»,- հունիսի 3-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Գերմանիայի Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունմանը,  ասաց  ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Ըստ նրա, Թուրքիայի հակազդեցությունը խուճապահար կեցվածք ունեցողի հակազդեցություն է, որովհետեւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ սա կաշկանդում է խոսքի ազատությունը, այն դեպքում, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այլ որոշում է կայացրել. «Ըստ երեւույթին, կարելի է ասել, որ Թուրքիայի մամուլն էլ է խուճապի մատնված. գերմաներենով վերնագրեր են գրել՝ Հիտլերի  թոռները մեզ են մեղադրում ցեղասպանության մեջ: Այսինքն՝ ե՛ւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, ե՛ւ թուրքական մամուլում այնպիսի բաներ են գրել, որ չգիտեն, թե վաղը ինչպես պետք է շարունակեն գերմանացիների հետ խոսել»:

Կիրո Մանոյանը հատկանշական է համարում, որ Եվրահանձնաժողովն այս առիթով Հայաստանին եւ Թուրքիային կոչ է արել լրջորեն հետամուտ լինել, որպեսզի հարաբերությունները կարգավորվեն. «Բնականաբար, սա ավելի շատ կոչ է Թուրքիային, բայց իրենք ասել են՝ Հայաստանին եւ Թուրքիային: Ընդհանուր առմամբ ողջունելի բանաձեւ է, ողջունելի քաղաքական կեցվածք է, որն իրականում կարելի է ասել կարեւոր քայլ էր նույնիսկ 1998 թվականից հետո:

Հիշեցման կարգով, 1998 թվականին, երբ որ Քոչարյանը նախագահ դարձավ, այն ժամանակ Հայաստանում գտնվող Գերմանիայից Երկրորդ համաշխարհային պատերազմից, այսպես ասած, ամբողջ ավարը վերադարձրեց Գերմանիային: Իսկ Գերմանիան փոխարենը իր նախաձեռնությամբ Հայաստանին տրամադրեց իր արխիվում գտնվող նյութերը, որոնք վերաբերում են Օսմանյան կայսրությանը կամ Թուրքիային 1915-1923 թվականների հատվածում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930