Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը Գերմանիային վախեցնելու գործում միացել է Թուրքիային

Հունիս 03,2016 14:50

Ավաղ, Գերմանիան «դիպվածի չար կամքով իրեն հանդիպած բոլոր թուրքերից տուժածի» հայկական մեծ առասպելի հերթական զոհը դարձավ:

Բունդեսթագը 1915 թվականին Օսմանյան կայսրությունում կատարվածը «ցեղասպանություն» ճանաչելու որոշում կայացրեց: Բացի այն, որ գերմանացի օրենսդիրները պատմական փաստերի, մեղմ ասած, «անտեղյակություն» դրսեւորեցին, նրանք նաեւ խաղասեղանին դրեցին առանց այդ էլ Թուրքիայի փախստականներից տառապող իրենց երկրի հանգստությունը, քանի որ 1915 թվականի իրադարձությունների հարցը ուղղակիորեն վերաբերում է Գերմանիայում ամենամեծ համայնքի՝ թուրքական սփյուռքի, շահերին:

Հայաստանը եւ հայկական լոբբին հայտարարում են, թե Թուրքիայի նախորդը՝ Օսմանյան կայսրությունը, 1915 թվականին, այսպես կոչված, ցեղասպանություն է իրականացրել Անատոլիայում ապրող հայերի նկատմամբ, մոռանալով, որ այն ժամանակվա պատերազմում տուժել են այդ տարածաշրջանում ապրող բոլոր ազգերի ներկայացուցիչները: Սակայն աղքատ Հայաստանը ամեն կերպ առաջ տանելով «գենոցիդ» եզրույթը, հույս ունի նախնիների հիշատակը թանկ վաճառել եւ Թուրքիայից մեծ ֆինանսական միջոցներ պահանջել:

Գերմանիայում թուրքական համայնքը, որ մոտ 4,5 միլիոն է, մի կարեւոր առանձնահատկություն ունի. նույնիսկ Գերմանիայում ծնված եւ գերազանցապես գերմաներեն խոսող երիտասարդ թուրքերը պահպանում են սեփական ազգային արժեքները եւ հարգում են թուրքական ավանդույթները: Հայտնվելով Բեռլինի՝ թուրքերով բնակեցված շրջաններում, հասկանում ես, որ պատմական հայրենիքը ինչքան հեռու է գերմանաթուրքերից, այնքան ֆանատիկորեն են նրանք նվիրված Թուրքիային: Այս գործում քիչ չի ջանացել հենց Անկարան՝ չցանկանալով խզել Գերմանիայի քաղաքացիություն ունեցող էթնիկ թուրքերի հետ կապը:

Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թաիպ Էրդողանը վարչապետ եղած ժամանակ ողջունել է իր հայրենակիցների՝ գերմանական հասարակություն ինտեգրվելու ձգտումը: Այստեղ գլխավոր բառը ինտեգրումն է եւ ոչ ասիմիլյացիան: Այսինքն, թուրք մնալ Գերմանիայի քաղաքացիությունով եւ չդառնալ թուրքական ծագումով գերմանացի: Հենց այս նպատակով մի քանի տարի առաջ, Թուրքիայում օրենք է ընդունվել, որով Գերմանիայում ապրող եւ երկքաղաքացիություն ունեցող թուրքերին թուրքական ընտրություններին մասնակցելու իրավունք է տրվում:

Սարսափելի է պատկերացնել, թե Գերմանիայում բնակվող միլիոնավոր թուրքերը՝ շահագրգռված իրենց պատմական հայրենիքի բարեհաջողությամբ, ինչպես կարձագանքեն Բեռլինում ընդունված հակաթուրքական որոշմանը:

Բողոքի տրամադրությունները կարող են էականորեն ապակայունացնել առանց այդ էլ Մերձավոր Արեւելքի փախստականների եւ Գերմանիայի միջեւ սրացող իրավիճակը, ինչը միայն կհանգեցնի էթնիկ գերմանացիների եւ Գերմանիայում ապրող թուրքերի միջեւ նոր բարդությունների:

Արժե՞ր, որ Գերմանիան իր երկրի կայունությունը վտանգեր Հայաստանին հաճոյանալու համար եւ այդքան սխալ որոշում ընդուներ կարեւոր գործընկերոջ դեմ:

Էլմիրա ԹԱՐԻՎԵՐԴԻԵՎԱ

Trend-ի ռուսական ծառայության ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930