Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում նախագիծ ներկայացրեց, որով առաջարկվում է Զբաղվածության մասին օրենքում եւ Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ անել:
Սուրեն Քրմոյանն ասաց, որ այս նախագծով ուզում են մեխանիզմներ ստեղծել, որ դատապարտյալը պատժի կրման ընթացքում ուղղվի եւ բացառվի կրկնահանցագործությունը. «Կրկնահանցագործության պատճառ կարող է լինել այն, որ դատապարտյալը, չունենալով կրթություն, մասնագիտություն եւ այլն կամ չունենալով աշխատատեղ՝ պատժի կրումից ազատվելով՝ նորից դիմի հանցագործության, քանի որ չունի աշխատանք, եկամուտ: Ուղղիչ հիմնարկի վարչակազմը պետք է միջոցներ ձեռնարկի՝ դատապարտյալի հեռակա եւ բարձրագույն հետբուհական մասնագիտական կրթությունն ապահովելու ուղղությամբ եւ նախագծով ասվում է, որ պետք է միջոցներ ձեռնարկի նաեւ նրա մասնագիտական ուսուցումը կազմակերպելու հարցում: Քրեակատարողականի ղեկավարը, եթե անձի պատիժը կրելուն մնացել է 6 ամիս, պետք է համայնքի զբաղվածության եւ պետական ծառայությանը հայտնի, որը միջոցներ կձեռնարկի դատապարտյալին աշխատանքով ապահովելու: Եթե մասնագիտական ուսուցման կարիք կա, դատապարտյալը կարող է հենց քրեակատարողական հիմնարկում կամ եթե բաց տիպի դատապարտյալ է, անցնի համապատասխան կրթություն, որակավորում ստանա՝ խոհարար դառնա, որոշակի արհեստ, հմտություններ ձեռք բերի»:
Էդմոն Մարուքյաննը ողջունեց նախաձեռնությունը, բայց առաջարկեց, որ քրեակատարողական հիմնարկի վրա պարտավորւթյուն դնեն, որ հենց դատապարտյալին 6 ամիս մնա ազատվելու, նրան ծանուցեն, որ դու նման իրավունք ունես. «Ինքը կուզի՝ կդիմի, չի ուզի՝ չի դիմի, բայց պետք է իմանա, որ նման հնարավորություն կա: Մենք կարող ենք սա ընդունել ու մնա, ոչ մեկը չօգտվի»:
Սուրեն Քրմոյանը պատասխանեց, որ առաջարկն ընդունելի է: Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ